Գլխավոր Նորություններ

Facebook-ի բաժնետոմսերը 9.5 մլրդ դոլարով արժեզրկվել են

Facebook-ի բաժնետոմսերը 9.5 մլրդ դոլարով արժեզրկվել են

Ուրբաթ 07.12.2018

Հինգշաբթի Facebook ընկերության բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցել ֆոնդային բորսաներում: Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ ընկերության բաժնետոմսերի արժեզրկման պատճառը փաստաթղթերի մասին գաղտնի տեղեկությունների արտահոսքի հետ կապված սկանդալն է:

Աղբյուրի տվյալներով՝ արժեթղթերը կորցրել են արժեքի 2.5 տոկոսը, որը հավասարազոր է 9.5 մլրդ դոլարի: Արդյունքում բաժնետոմսերի արժեքը կազմել է 379 մլրդ դոլար:

Վերոնշյալ փաստաթղթերը ցույց են տվել, որ Facebook-ն «ագրեսիվորեն» հետապնդել է մրցակիցներին, օգտագործել վերջիններիս հարթակները՝ հակառակորդներին շարքից հանելու համար՝ կարգավորելով խնդիրները վերահսկիչ մարմինների և քաղաքական գործիչների հետ ողջ աշխարհում: Միևնույն ժամանակ փորձագետների կարծիքով՝ այդ փաստաթղթերը ցույց են տալիս, որ ընկերությունը «հակամրցակցային» է եղել:

Թողնել մեկնաբանություն