Եվրագոտում սպառողական գները հասել են վերջին 13 տարվա ամենաբարձր մակարդակին. Eurostat

Երկուշաբթի 01.11.2021

Սպառողական գները ԵՄ 19 երկրներում, որոնք օգտագործում են եվրո արժույթը, հասել են ամենաբարձր մակարդակին վերջին 13 տարվա ընթացքում, գրում է հունական Ekathimerini թերթը:

«Եվրոստատ»-ը՝ ԵՄ վիճակագրական գործակալությունը, ուրբաթ հայտնել է, որ գնաճն ամբողջ բլոկում աճել է մինչև 4,1% մեկ տարվա ընթացքում: Դա գերազանցում է սեպտեմբերին 3,4% ցուցանիշը և հանդիսանում գնաճի ամենաբարձր տարեկան ցուցանիշը 2008 թվականի հուլիսից ի վեր, երբ գնաճը նույնպես 4,1% էր:

Գնաճը 19 երկրներում, ինչպես աշխարհի այլ վայրերում, վերջին ամիսներին աճել է՝ համաշխարհային տնտեսության՝ կորոնավիրուսային համավարակից վերականգնվելու ֆոնին: