Evocabank-ն ու ՄոբիԴրամը համագործակցում են

Ուրբաթ 24.08.2018

Evocabank-ն սկսել է համագործակցել ՄոբիԴրամ բջջային և առցանց վճարումների համակարգի հետ: Բանկում նշել են, որ այսուհետ կարելի է կատարել վարկի մարումներ կամ քարտի և հաշվի համալրումներ ՄոբիԴրամի շուրջ 100 տերմինալներում:

1 000-50 000 դրամ գործարքների համար կգանձվի 200 դրամ, իսկ 50 001-100 000 դրամ գործարքների համար՝ 300 դրամ միջնորդավճար:

«Բանկը, կարևորելով հաճախորդների սպասարկման որակի բարձրացումը, շարունակաբար մեծացնում է իր ծառայություների հասանելիությունը և առաջարկում նոր լուծումներ, որոնք խնայում են բանկային գործարքների իրականացման համար ծախսվող ժամանակը»,- ընդգծել են բանկում: