Evocabank-ն առաջարկում է ՓՄՁ վարկեր՝ online հայտով

Ուրբաթ 16.11.2018

Evocabank-ն առաջարկում է փոքր և միջին բիզնեսի զարգացման վարկեր նոր՝ շահավետ պայմաններով՝ 5,000,000 – 200,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով վարկեր ֆիքսված 7% տարեկան տոկոսադրույքով` ԱՄՆ դոլարի դեպքում:

Վարկերը տրամադրվում են մինչև 5 տարի մարման ժամկետով՝ կապիտալ ներդրումների իրականացման, շրջանառու կապիտալում միանվագ ներդրումներ իրականացնելու, կրեդիտորական պարտքերը մարելու և այլ նպատակներով:

«Վարկ ստանալու համար կարելի է դիմել Evocabank-ի ցանկացած գրասենյակ կամ առանց բանկ այցելելու և ժամանակ կորցնելու լրացնել վարկի հայտն online Evocabank-ի կայքում, և բանկի վարկային խորհրդատուն կայցելի Ձեզ 1 աշխատանքային օրվա ընթացքում, կուսումնասիրի Ձեր բիզնեսը և կառաջարկի վարկավորման պայմաններ՝ հատուկ մշակված Ձեզ համար»,- ասված է հաղորդագրությունում:

Վարկը տրամադրվում է կանխիկ և անկանխիկ եղանակով: