Գլխավոր Նորություններ

Երևանի կենտրոնում բնակարանների գները 21.9%-ով աճել են

Երևանի կենտրոնում բնակարանների գները 21.9%-ով աճել են

Հինգշաբթի 08.11.2018

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018թ. սեպտեմբեր ամսին Երևանի Կենտրոն համայնքում բնակարանների միջին գինը մեկ քմ համար կազմել է 552,000 դրամ, ինչը 2017թ. սեպտեմբերի ցուցանիշից ավել է 99,200 դրամով կամ 21.91%-ով։

Արաբկիր համայնքում բնակարանների միջին գինը մեկ քմ համար կազմել է 378,000 դրամ, ինչը 2017թ. սեպտեմբերի ցուցանիշից ավել է 35,400 դրամով կամ 10.30%-ով։

Քանաքեռ-Զեյթուն համայնքում բնակարանների միջին գինը մեկ քմ համար կազմել է 280,200 դրամ, ինչը 2017թ. սեպտեմբերի ցուցանիշից ավել է 12,800 դրամով կամ 4.79%-ով։

Նոր-Նորք համայնքում բնակարանների միջին գինը մեկ քմ համար կազմել է 244,400 դրամ, ինչը 2017թ. սեպտեմբերի ցուցանիշից ավել է 14,700 դրամով կամ 6.40%-ով։

Ավան համայնքում բնակարանների միջին գինը մեկ քմ համար կազմել է 260,700 դրամ, ինչը 2017թ. սեպտեմբերի ցուցանիշից ավել է 13,200 դրամով կամ 5.33%-ով։

Էրէբունի համայնքում բնակարանների միջին գինը մեկ քմ համար կազմել է 260,800 դրամ, ինչը 2017թ. սեպտեմբերի ցուցանիշից ավել է 24,800 դրամով կամ 10.51%-ով։

Շենգավիթ համայնքում բնակարանների միջին գինը մեկ քմ համար կազմել է 255,000 դրամ, ինչը 2017թ. սեպտեմբերի ցուցանիշից ավել է 14,000 դրամով կամ 5.81%-ով։

Դավթաշեն համայնքում բնակարանների միջին գինը մեկ քմ համար կազմել է 293,200 դրամ, ինչը 2017թ. սեպտեմբերի ցուցանիշից ավել է 41,200 դրամով կամ 16.35%-ով։

Աջափնյակ համայնքում բնակարանների միջին գինը մեկ քմ համար կազմել է 254,060 դրամ, ինչը 2017թ. սեպտեմբերի ցուցանիշից ավել է 27,050 դրամով կամ 11.92%-ով։

Մալաթիա-Սեբաստիա համայնքում բնակարանների միջին գինը մեկ քմ համար կազմել է 242,200 դրամ, ինչը 2017թ. սեպտեմբերի ցուցանիշից ավել է 11,000 դրամով կամ 4.76%-ով։

Նուբարաշեն համայնքում բնակարանների միջին գինը մեկ քմ համար կազմել է 168,200 դրամ, ինչը 2017թ. սեպտեմբերի ցուցանիշից ավել է 12,200 դրամով կամ 7.82%-ով։

2018թ. սեպտեմբերին Հայաստանում իրականացվել է 12,515 անշարժ գույքի գործարք, 2017թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 0.83%-ով։ Երևանում իրականացված գործարքների քանակը նվազել է 3.86%-ով և կազմել 4,605։

Բնակարանների գների ամենամեծ աճ արձանագրվել է կենտրոն համայնքում, երկրորդը Դավթաշենն է, երրորդ հորիզոնականում է Էրեբունին։

Թողնել մեկնաբանություն