Գլխավոր Նորություններ

ԵԱՏՄ-ն հնարավոր է սեփական վճարային համակարգն ունենա

ԵԱՏՄ-ն հնարավոր է սեփական վճարային համակարգն ունենա

Ուրբաթ 07.12.2018

Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրների Կենտրոնական բանկերն աշխատում են ընդհանուր ֆինանսական շուկա ստեղծելու հայեցակարգի ձևավորման հայեցակարգի մշակման ուղղությամբ։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի  նախագահ Տիգրան Սարգսյանն ասել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո:

«Վճարային համակարգի ձևավորումը և փոխադարձ վճարումների իրականացումն այն նախաձեռնություններից մեկն է, որն այսօր քննարկում է հանձնաժողովը»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամ երկրների Կենտրոնական բանկերը մշակում են ընդհանուր ֆինանսական շուկա ձևավորելու հայեցակարգը: Սարգսյանն ընդգծել է, որ ԵԱՏՀ կոլեգիան այդ թեմային կանդրադառնա կենտրոնական բանկերի աշխատանքի ավարտից հետո:

Թողնել մեկնաբանություն