Դոլարի փոխարժեքը նվազել է 493 դրամից. Եվրոն էժանացել է ավելի քան 4 դրամով

Երեքշաբթի 20.07.2021

ԱՄՆ դոլարի փոխարժեքն հուլիսի 19-ին, կազմել է 492.91 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.87 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 580.60 դրամ (նվազել է 4.18 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 676.62 դրամ (նվազել է 7.41 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.61 դրամ (նվազել է 0.07 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Արծաթ՝ 413.7  դրամ, ոսկի՝ 28,910.45 դրամ, պլատին՝ 17,970.98 դրամ: