Գլխավոր Նորություններ

Դեկտեմբերի 8-ին ԿԲ-ն և առևտրային բանկերն աշխատելու են

Դեկտեմբերի 8-ին ԿԲ-ն և առևտրային բանկերն աշխատելու են

Ուրբաթ 07.12.2018

Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման և հաշիվների սպասարկման նպատակով՝ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 9:00-17:00-ը, ՀՀ Կենտրոնական բանկում աշխատելու են համապատասխան ստորաբաժանումներ: 

ԿԲ-ն հայտնում է, որ վերջիններս կապահովեն քաղաքացիների և կուսակցությունների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներին կանխիկ և անկանխիկ վճարումների սպասարկումը:

Դեկտեմբերի 8-ին աշխատող առևտրային բանկերի մասնաճյուղերի մասին կտեղեկացվի լրացուցիչ:

 

Թողնել մեկնաբանություն