Գլխավոր Նորություններ

Չինական Alibaba-ի աշխատակիցները բողոքել են շաբաթը 6 օր 12-ժամյա աշխատանքային գրաֆիկի դեմ

Չինական Alibaba-ի աշխատակիցները բողոքել են շաբաթը 6 օր 12-ժամյա աշխատանքային գրաֆիկի դեմ

Երկուշաբթի 15.04.2019

Չինական Alibaba համացանցային ծառայության աշխատակիցները դեմ են հանդես եկել շաբաթը 6 օր 12-ժամյա աշխատանքային գրաֆիկին։ Այդ մասին նրանք գրել են Weibo չինական սոցկայքում, գրում է business-standard.com-ը։

Միևնույն ժամանակ ընկերության հիմնադիր Ջեք Ման հայտարարել է, որ նման գրաֆիկով աշխատելն օրհնություն է, և որ իրեն պետք չեն այնպիսի աշխատակիցներ, որոնք 8-ժամյա աշխատանքային գրաֆիկ են ցանկանում։ Բացի այդ, նա ընդգծել է, որ չի հրաժարվի աշխատավայրում երկար գտնվելու սովորությունից։

«Դա անհեթեթություն է, նա անգամ չասաց՝ արդյոք ընկերությունն արտաժամյա աշխատանքի դիմաց փոխհատուցում վճարո՞ւմ է»,- գրել է աշխատակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ մարտին չինական ծառայություններից մեկում սկսվել էր չինացի ծրագրավորողների բողոքի ակցիան, որոնք դեմ էին հանդես եկել շաբաթը 6 օր 12-ժամյա աշխատանքային գրաֆիկին։

Թողնել մեկնաբանություն