Գլխավոր Նորություններ

Ճապոնական «խելացի» բանկոմատը պայքարում է խարդախության դեմ

Ճապոնական «խելացի» բանկոմատը պայքարում է խարդախության դեմ

Երեքշաբթի 06.11.2018

Ճապոնական Hitachi-Omron Terminal Solutions ընկերությունը մշակել Է արհեստական ինտելեկտով առաջին բանկոմատը երկրում, որը պետք Է օգնի խաբեբաների դեմ պայքարելու գործում, գրում է Kyodo գործակալությունը:

Սարքը հագեցած Է մի քանի խցիկներով, որոնք ոչ միայն պարզապես գրանցումներ են կատարում, այլև վերլուծում են օգտատիրոջ արտաքինը և վարքագիծը: Օրինակ, եթե հաճախորդը գործողությունը կատարելու պահին սկսի հեռախոսով խոսել, ապա համակարգն ինքնաբերաբար կընդհատի գործարքը, իսկ Էկրանին կհայտնվի համապատասխան ծանուցումը:

Նույնը վերաբերում Է նաև այն դեպքերին, երբ բանկոմատին մոտենում են սև ակնոցներով, դիմակներով և այլ իրերով մարդիկ, որոնք թաքցնում են դիմագծերը: Սկզբում նրանց կառաջարվի հանել այդ աքսեսուարները, և եթե նրանք դա չանեն, ապա դրամական միջոցներ հանելու կամ փոխանցելու որևԷ գործողություն անկարելի կլինի: Սարքը նաև ընդունակ Է ինքնուրույն ուսուցում անցնել կամ որոշումներ ընդունել՝ ելնելով իր իսկ կողմից արձանագրված նախադեպերից:

Հայտնի է, որ ընկերությունն պլանավորում Է կատարելագործել տեխնոլոգիան և այդպիսի բանկոմատների արտադրություն գործարկել արդեն 2019 թվականին: 

Թողնել մեկնաբանություն