Գլխավոր Նորություններ

Բրիտանական Bond Street Awards բիզնես մրցանակին առաջին անգամ կին է արժանացել. նա SPLAT-ի համասեփականատերն է

Բրիտանական Bond Street Awards բիզնես մրցանակին առաջին անգամ կին է արժանացել. նա SPLAT-ի համասեփականատերն է

Ուրբաթ 07.12.2018

Ազգությամբ ռուս գործարարուհի Ելենա Բելոուսը դարձել է առաջին կինը, ում շնորհվել է բրիտանական Bond Street Awards բիզնես մրցանակ: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Բելոուսը, ով հանդիսանում է ռուսական դեղագործական ու կոսմետոլոգիական SPLAT ընկերության համասեփականատեր, նշված պարգևին արժանացել է «Հաջողակ բիզնես-լեդի-2018» անվանակարգում՝ ատամնաբուժության ոլորտում: Նշվում է, որ նախկինում այս ոլորտի ներկայացուցիչները նման պարգևի չեն արժանացել:

«Բելոսուսն արժանացել է այս մրցանակին՝ ոլորտում ունեցած նորարարական ներդրումների շնորհիվ»,- հայտնել են Bond Street Awards մրցանակաբաշխության համակարգող թիմից:

Թողնել մեկնաբանություն