Գլխավոր Նորություններ

Բնակարանների ներքին հարդարման համար անհրաժեշտ պարագաների գների փոփոխության հետազոտումը

Բնակարանների ներքին հարդարման համար անհրաժեշտ պարագաների գների փոփոխության հետազոտումը

Ուրբաթ 12.04.2019

Բնակարանների ներքին հարդարումը կարելի է համարել ամենահաճելի զբաղմունքներից մեկը, սակայն դրա համար անհրաժեշտ է կատարել որոշակի ծախսեր, որոնց ծավալները կապված են բնակարանների ներքին կահավորման ապրանքների և ծառայությունների գների տատանումներից: 
 

Անդրադարձ կատարենք կահույքի և կահավորանքի, գորգերի և հատակի ծածկերի գների փոփոխություններին.
 

Գծապատկեր 1. Կահույքի և կահավորանքի, գորգերի և հատակի ծածկերի գների փոփոխությունները 2019թ-ի հունվարին և փետրվարին 2018թ-ի նույն ամիսների համեմատ

Համաձայն ԱՎԾ տվյալների՝ գորգերի և հատակի ծածկերի գները աճել են: Մասնավորապես, 2019թ-ի փետրվարին 2018թի փետրվարի համեմատ գների աճը կազմել է 4.3%: Տնային տնտեսության գործածության կահույքի գները նույնպես աճել են. 2019թ-ի հունվարին 2018թ-ի հունվարի համեմատ 3.6%-ով, իսկ 2019թ-ի փետրվարին 2018թ-ի փետրվարի համեմատ ՝ 3.3 %-ով: Լուսավորման սարքերի պարագայում 2019թ-ի փետրվարին 2018թ-ի փետրվարի համեմատ գները աճել են 3.1%-ով:
 

Տանը անհրաժեշտ մանածագործական արտադրատեսակների՝ վարագույրներ, սպիտակեղեն և այլն, գների փոփոխություններին կարող ենք ծանոթանալ ստորև բերված գծապատկերում.

Գծապատկեր 2. Տնային տնտեսություններում օգտագործվող մանածագործական արտադրատեսակների գների փոփոխությունները 2019թ-ի հունվարին և փետրվարին 2018թ-ի նույն ամիսների համեմատ

Կահավորման համար նախատեսված գործվածքների և վարագույրների գները 2019թ-ի փետրվարին 2018թ-ի փետրվարի համեմատ աճել են 7.9%-ով, անկողնու պարագաների և սպիտակեղենի գները՝ 8.8%-ով, իսկ սեղանի և լոգասենյակի սպիտակեղենինը՝ 0.7%-ով:
 

Դժվար է պատկերացնել բնակարանը առանց կենցաղային սաքերի։ Վերջիններիս գների փոփոխությանը ծանոթանանք ստորև բերված գծապատկերում.

Գծապատկեր 3. Կենցաղային սարքերի գների փոփոխությունը 2019թ-ի հունվարին և փետրվարին 2018թ-ի նույն ամիսների համեմատ

2019թ-ի փետրվարին 2018թ-ի փետրվարի համեմատ գների աճ է նկատվել արդուկի՝ 0.9%-ով, սուրճ, թեյ և նման այլ ըմպելիքներ պատրաստող մեքենաների՝ 2.6%-ով, սնունդ պատրաստող սարքերի՝ 0.8%-ով, և փոշեկուլներ ու այլ մաքրող սարքերի՝ 2.4%-ով, մասով: 2019թ-ի փետրվարին 2018թ-ի նույն ամսվա համեմատ գների անկում է նկատվել խոհանոցի սալօջախների, գազօջախների և ջեռապահարանների՝ 1.6%-ով, լվացքի և սպասք լվանալու կենցաղային մեքենաների՝ 2.2%-ով, և սառնարանների, սառցարանների և սառցախցերի՝ 2.4%-ով, մասով:

Յուրաքանչյուր տանը կարևոր տեղ ունեն ապակե ամանեղենը, ճաշասպասքը և տնային կահ-կարասին: Դիտարկենք դրանց գների փոփոխությունները.

Գծապատկեր 4. Ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասիի գների փոփոխությունները 2019թ-ի հունվարին և փետրվարին 2018թ-ի նույն ամիսների համեմատ

Գծապատկեր 4-ից նկատում ենք, որ 2019թ-ի փետրվարին 2018թ-ի փետրվարի համեմատ ապակե, բյուրեղապակե, հախճապակե և ճենապակե սպասքի և տնային կահ-կարասու գները աճել են 5.3%-ով, սեղանի դանակային սպասքի, ճաշի պարագաների գները՝ 7.1%-ով, իսկ ոչ էլեկտրական խոհանոցային սպասքի և պարագաների գները՝ 3.7%-ով:

Տանը անհրաժեշտ են նաև  կենցաղային և այգեգործական գործիքներ ու հարմարանքներ, որոնց մասով գների փոփոխությունները եղել են հետևյալը.

Գծապատկեր 5. Կենցաղային և այգեգործական գործիքների ու հարմարանքների գների փոփոխությունը 2019թ-ի հունվարին և փետրվարին 2018թ-ի նույն ամիսների համեմատ

Գծապատկեր 5-ից երևում է, որ 2019թ-ի փետրվարին 2018թ-ի փետրվարի համեմատ կենցաղային տարբեր հարմարանքների և շարժիչով խոշոր գործիքների ու հարմարանքների գները աճել են համապատասխանաբար 3.6 և 3.2%-ով, իսկ մաքրող, լվացող միջոցների և բնակարանի խնամքի այլ պարագաների ու ձեռքի փոքր գործիքների գները նվազել են համապատասխանաբար  0.1 և 1.5%-ով:

Եվ վերջում դիտարկենք հետևյալ ծառայությունների գները, որոնք չափազանց կարևոր են տնային տնտեսություններում.

Գծապատկեր 6. Բնակարանի խնամքի ծառայությունների, կենցաղային սարքերի նորոգման և կահույքի, տնային գորածածության առարկաների նորոգման գների փոփոխությունը 2019թ-ի հունվարին և փետրվարին 2018թ-ի նույն ամիսների համեմատ

Համաձայն ԱՎԾ տվյալների՝ բնակարանի խնամքի ծառայությունների գները նվազել են թե՛ 2019թ-ի հունվարին 2018թ-ի հունվարի նկատմամբ, թե՛ 2019թ-ի փետրվարին 2018թ-ի նույն ամսվա համեմատ: Մասնավորապես, 2019թ-ի հունվարին 2018թ-ի հունվարի համեմատ 0.5%-ով, իսկ 2019թ-ի փետրվարին 2018թ-ի փետրվարի համեմատ՝ 0.6%-ով: Կենցաղային սարքերի նորոգման գները 2019թ-ի փետրվարին 2018թ-ի փետրվարի համեմատ աճել են 0.5%-ով, իսկ կահույքի, տնային գործածության առարկաների նորոգման գները՝ 1.2%-ով:

 

 

 

Նյութի աղբյուր՝ banksnews.am

Թողնել մեկնաբանություն