Bloomberg-ի փորձագետները նշել են համաշխարհային տնտեսության աճի հիմնական խոչընդոտները 2022 թվականին

Երեքշաբթի 14.12.2021

Բազմաթիվ տնտեսագետներ համաշխարհային տնտեսության աճ են կանխատեսում 2022 թվականին, սակայն կանխատեսումները կարող են խաբուսիկ լինել: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը:

«Կանխատեսողներից շատերն ակնկալում են տնտեսության վստահ վերականգնում, գների նվազում, արտակարգ արժութային քաղաքականությունից հրաժարում կառավարությունների կողմից: Իսկ ի՞նչ կարող է այն չլինել»,- գրում են հոդվածի հեղինակները՝ ուշադրություն հրավիրելով կորոնավիրուսի համավարակի և «Օմիկրոն» հիմնամանրէի տարածման վրա:

Ըստ կանխատեսումների՝ տնտեսական աճը կարող է կազմել 5,1 տոկոս: Սակայն եթե նոր հիմնամանրէն առավել վարակիչ և վտանգավոր լինի, ապա համաշխարհային տնտեսության աճը կդանդաղի՝ կազմելով 4,2 տոկոս:

Նշվում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունները կարող են հանգեցնել գազի գնի աճի, իսկ կլիմայական փոփոխություններով պայմանավորված եղանակային անոմալիաները կարող են հանգեցնել սննդամթերքի հետագա գնաճի: