Գլխավոր Նորություններ

Ավտոմեքենաների ներմուծումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 119%-ով, դրանք կարող են մաքսազերծվել ՀՀ բոլոր մաքսատներում. ՊԵԿ փոխնախագահ

Ավտոմեքենաների ներմուծումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 119%-ով, դրանք կարող են մաքսազերծվել ՀՀ բոլոր մաքսատներում. ՊԵԿ փոխնախագահ

Ուրբաթ 03.05.2019

Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Շուշան Ներսիսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հաշվի առնելով ավտոմեքենաների ներմուծման տեմպերը, դրանք կարող են մաքսազերծվել Հանրապետության բոլոր մաքսատներում:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«2019թ-ի ապրիլ ամսին ներմուծվել է 9481 ավտոմեքենա: 2018թ-ի ապրիլ ամսին ներմուծվել էր 4324 ավտոմեքենա, ինչը նշանակում է, որ նախորդ ամիս արձանագրել ենք 119% աճ:

Հաշվի առնելով աճի տեմպերը, ուզում եմ հիշեցնել, որ կարող եք ձեր ավտոմեքենան մաքսազերծել հանրապետության ԲՈԼՈՐ մաքսատներում.
Արարատյան (Նորագավիթ)
Արևմտյան (Կարգո տերմինալ)
Հարավային (Սիսիան)
Հյուսիսային (Գյումրի)
Արևելյան (Վանաձոր)

Ինչպես նաև հիշեցնում եմ, որ Նորագավիթում Հունվար ամսվանից սկսած շաբաթ օրերը լրիվ աշխատանքայի օրեր են»:

Թողնել մեկնաբանություն