Գլխավոր Նորություններ

Աշխարհում գործազրկությունն ամենացածր մակարդակին Է հասել գրեթե 40 տարվա ընթացքում. FT

Աշխարհում գործազրկությունն ամենացածր մակարդակին Է հասել գրեթե 40 տարվա ընթացքում. FT

Հինգշաբթի 06.12.2018

Այս տարվա սեպտեմբերին աշխարհում գործազրկության մակարդակը 5,2% է կազմել, ինչը 2,8 տոկոսային կետով պակաս է 2010 թվականի ցուցանիշից՝ գրանցելով 1980 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշը: Այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ շվեյցարական UBS բանկի հետազոտությանը հղումով:

«Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում գործազրկության մակարդակն այս պահին ամենացածրն է, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում այն նույնպես ցածր է: Մոլորակի մեծ մասի համար գործազրկությունը խնդիր չէ, սակայն ստեղծվող աշխատատեղերի որակը մնում է ցածր»,- ասել է Աշխատանքի միջազգային կազմակերպության տնտեսագիտության գծով մասնագետ Սանտո Միլազին:

UBS բանկի ֆինանսների գծով մասնագետներն ուսումնասիրել են 48 զարգացած և զարգացող երկրներ, որոնց ներդրումը համաշխարհային արտադրության մեջ 84%-ի է հասնում: 

 

Թողնել մեկնաբանություն