Գլխավոր Նորություններ

Արդշինբանկի «Մոբայլ Բանկինգ» հավելվածը տալիս է ԱՊՊԱ ձևակերպման հնարավորություն

Արդշինբանկի «Մոբայլ Բանկինգ» հավելվածը տալիս է ԱՊՊԱ ձևակերպման հնարավորություն

Չորեքշաբթի 05.12.2018

Արդշինբանկը հնարավորություն է ընձեռում իր «Մոբայլ Բանկինգ» հավելվածի օգտատերերին կնքել ԱՊՊԱ պայմանագրեր առավելագույնը 3-4 րոպեում:

ԱՊՊԱ պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է մուտք գործել հավելվածի «Ապահովագրություն» բաժին և մուտքագրել ավտոմեքենայի համարանիշն ու անձը հաստատող փաստաթղթի համարը, ստեղծել պայմանագիրը և վճարել Արդշինբանկի Ձեր վճարային քարտով: Պայմանագրի էլեկտրոնային տարբերակը հաճախորդը կստանա իր էլեկտրոնային փոստին, իսկ թղթային տարբերակը, ցանկության դեպքում, հնարավոր կլինի ստանալ ապահովագրական ընկերության գրասենյակից:

«Մոբայլ Բանկինգ» անվճար հավելվածի օգտատեր դառնալու համար անհրաժեշտ է մոտենալ Բանկի 63 մասնաճյուղերից ցանկացածը՝ լրացնելու համապատասխան դիմումը: Մանրամասն տեղեկատվության համար այցելեք Բանկի կայքէջ հետևյալ հղումով, կամ զանգահարեք (012)222222 հեռախոսահամարով։

Թողնել մեկնաբանություն