Երեքշաբթի 04.09.2018
|
2018 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 31-ը ԱՐԱՐԱՏԲԱՆԿ դիմած արտահանմամբ զբաղվող ընկերությունները և անհատ ձեռնարկատերերը կվարկավորվեն 6% տարեկան տոկոսադրույքով:
Վարկը տրամադրվում է հիմնական միջոցների ձեռքբերման, շրջանառու միջոցների համալրման նպատակով: Վարկի արժույթը` ԱՄՆ դոլար, վարկի գումարը` մինչև 400.000 (չորս հարյուր հազար), վարկի ժամկետը` մինչև 60 (վաթսուն) ամիս:
Ակցիայից օգտվելու համար հաճախորդը կարող է դիմել Բանկի գլխամասային գրասենյակ կամ 61 մասնաճյուղերից որևէ մեկը: