Գլխավոր Նորություններ

Առաջին անգամ բլոկչեյնի միջոցով սինդիկացված վարկ է հատկացվել

Առաջին անգամ բլոկչեյնի միջոցով սինդիկացված վարկ է հատկացվել

Հինգշաբթի 08.11.2018

Իսպանական BBVA բանկը (Banco Bilbao Vizcaya Argentaria)՝ 2 գործընկեր բանկերի հետ համատեղ, հատկացրել է աշխարհում առաջին սինդիկացված վարկը բլոկչեյն տեխնոլոգիայով, հաղորդում է Financial Times-ը:

Նշվում է նաև, որ ապրիլի վերջերին Բանկն առաջին անգամ աշխարհում վարկավորում է իրականացրել բլոկչեյնի միջոցով: Ողջ գործընթացը՝ պայմանների շուրջ բանակցություններից մինչև համաձայնագրի կնքում, իրականացվել է բաշխված ռեեստրի հիման վրա՝ բանկի և վարկառուի համար լիարժեք մուտքի ապահովմամբ: Իսպանական բանկը բանակացությունների անցկացման և վարկավորման գործընթացի եզրափակման համար կիրառել է մասնավոր բլոկչեյն, ապա համաձայնագիրը գրանցվել է Blockchain Ethereum հրապարակային հարթակում: 

Այս անգամ BBVA-ն, ճապոնական MUFG և ֆրանսիական BNP Paribas բանկերը, կիրառելով բլոկչեյն, 150 մլն դոլարի վարկ են հատկացրել իսպանական Red Electrica ընկերությանը:

Թողնել մեկնաբանություն