Գլխավոր Նորություններ

Apple-ը կորցնում է հնդկական շուկան

Apple-ը կորցնում է հնդկական շուկան

Հինգշաբթի 08.11.2018

Հնդկաստանում ընթացիկ եռամսյակում կանխատեսվում է iPhone սմարթֆոնների վաճառքի նվազում՝ չնայած մոտալուտ ամանորյա տոներին, որոնք ավանդականորեն վաճառքի մեծ ծավալներ են ապահովում: 

Counterpoint Research հետազոտական ընկերության գիտահետազոտական աշխատանքների գծով տնօրեն Նիլ Շահը հայտնել է, որ 2018 թվականի 4-րդ եռամսյակում Հնդկաստանում կվաճառվի Apple-ի 700-800 հազ. միավոր բջջային հեռախոս: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 1 մլն միավոր: Այդկերպ, ըստ կանխատեսումների՝ վաճառքի անկումը կկազմի մոտ 25%: 

Փորձագետը հստակեցնում է, որ iPhone սմարթֆոնների արժեքը գնալով բարձրանում է, ընդ որում՝ նրանց բնութագրիչներն այդքան էլ չեն տարբերվում Android համակարգի սարքավորումներից, ուստի շուկայում մրցակցությունն ավելի է ակտիվանում, և Հնդկաստանի սպառողներին iPhone-ն ավելի քիչ է սկսում գրավել:

Նշվում է, որ գրանցված վաճառքի կեսից ավելին էլ բաժին է ընկնում ավելի մատչելի հին մոդելներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Apple-ի ղեկավար Թիկ Կուկը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանն ու Թուրքիան թույլ շուկաներ են ընկերության արտադրանքի իրացման տեսանկյունից: Ամերիկացի գործարարին հիասթափեցրել էին այդ երկրներում գրանցված վաճառքի ցածր տեմպերը, հաղորդում է Reuters-ը:

Թողնել մեկնաբանություն