Ամփոփ տվյալներ ԿԲ-ից՝ արժույթային շաբաթական գործարքների մասին

Շշբաթ 15.09.2018
Սեպտեմբերի 10-14-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
 
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 87,042,288 ԱՄՆ դոլար  484.47դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  90,789,381 ԱՄՆ դոլար 485.89դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
 
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 4,050,000 դոլարի առք և վաճառք 485.65 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
          «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
 
EUR
          Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 16,849,709 եվրո 561.52 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 17,417,265 եվրո 564.61 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
          Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
 
RUB
          Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,350,395,666 ՌԴ ռուբլի 6.94 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 713,881,923 ՌԴ ռուբլի 7.03 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
 
Սեպտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 84.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 47.2 մլն ԱՄՆ դոլար: