ԱՄՆ Սենատում առաջարկվել է միլիարդատերերի հարկման նոր ծրագիր

Հինգշաբթի 28.10.2021

ԱՄՆ Սենատում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները ներկայացրել են միլիարդատերերի եկամուտները հարկելու ծրագիր, հաղորդում է NPR-ը:

Նշվում է, որ սա ավելի լայն հարկային բարեփոխումների մի մասն է, որը նախատեսում է նաև նոր 15%-անոց հարկ խոշոր կորպորացիաների համար։

Հարկը կտարածվի այն մարդկանց վրա, որոնք տարեկան վաստակում են ավելի քան 100 միլիոն դոլար կամ երեք տարի անընդմեջ ունեն ավելի քան 1 միլիարդ դոլարի ակտիվներ։ ԱՄՆ-ում այդպիսի 700 մարդ կա։

Նրանցից կպահանջվի ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայությանը ներկայացնել մանրամասն հաշվետվություն տարվա ընթացքում ձեռք բերված կամ կորցրած ակտիվների վերաբերյալ: