Գլխավոր Նորություններ

ԱՄՆ-ում բանկոմատը 10 դոլարանոցների փոխարեն 100 դոլարանոց թղթադրամներ է տվել

ԱՄՆ-ում բանկոմատը 10 դոլարանոցների փոխարեն 100 դոլարանոց թղթադրամներ է տվել

Երեքշաբթի 27.11.2018

ԱՄՆ-ի Տեխաս նահանգում՝ Հյուստոն քաղաքում գործող բանկոմատներից մեկը 10 դոլարանոց թղթադրամների փոխարեն 100 դոլարանոցներ է տվել, հաղորդում է The Daily Mail-ը:

Ըստ աղբյուրի՝ կիրակի օրը երեկոյան հաճախորդներից մեկը գումար կանխիկացնելիս 10 դոլարանոց թղթադրամի փոխարեն 100 դոլարանոց է ստացել բանկոմատից, ինչի մասին գրառում է կատարել սոցցանցում, որից հետո այդ բանկոմատի մոտ մարդկանց բազմաքանակ հերթ է գոյացել:

Նշվում է, որ, մինչ ոստիկանությունը կժամաներ, հավաքվածների շրջանում անգամ վիճաբանություն է հասցրել բռնկվել:

Արդեն հաջորդ օրը Bank of America-ն, որին պատկանում է բանկոմատը, հայտարարություն է տարածել, ըստ որի՝ բանկոմատի լիցքավորումն իրականացրած վարպետներից մեկը շփոթել է թղթադրամների բաժինները: Բացի այդ՝ Բանկը հայտնել է, որ 10-ի փոխարեն 100 դոլարանոցներ ստացած հաճախորդները կարող են իրենց պահել թղթադրամները՝ առանց որևէ իրավական հետևանքների:

Թողնել մեկնաբանություն