ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտնել է, որ Վաշինգտոնի պահուստները կավարտվեն հոկտեմբերին

Հինգշաբթի 09.09.2021

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը չորեքշաբթի հայտնել է, որ Վաշինգտոնի ունեցած պահուստները կավարտվեն հոկտեմբերին, նա հերթական անգամ կոչ է արել ամերիկացի օրենսդիրներին մեծացնել երկրի պետական պարտքի սահմանը:

«Երբ բոլոր մատչելի միջոցները եւ առկա միջոցները լիովին սպառվեն, ԱՄՆ – ն պատմության մեջ առաջին անգամ ի վիճակի չի լինի կատարել իր պարտավորությունները»,-ասված է Յելենի նամակում օրենսդիրներին, որը հրապարակել Է ԱՄՆ-ի ֆինանսական գերատեսչության մամուլի ծառայությունը: Նախարարն ընդգծել է, որ վերջին տվյալների համաձայն՝ «միջոցները եւ արտակարգ միջոցները, ամենայն հավանականությամբ, կսպառվեն հոկտեմբերին»:

Յելենը արձանագրել է, որ հետաձգումն այն բանում, ինչ վերաբերում է պետական պարտքի սահմանի բարձրացմանը, «կարող է անդառնալի վնաս հասցնել ամերիկյան տնտեսությանն ու համաշխարհային ֆինանսական շուկաներին»:

ԱՄՆ-ի պետական պարտքի սահմանաչափը Կոնգրեսի կողմից սառեցվել է մինչեւ հուլիսի 31-ը: Քանի որ օրենսդիրները չեն հասցրել բարձրացնել այն, օգոստոսի 1-ից պարտքի մակարդակը հասել է օրենսդրորեն սահմանված առավելագույն մեծության։ Ավելի վաղ Յելենը քանիցս Կոնգրեսին նախազգուշացրել էր դեֆոլտի սպառնալիքի մասին եւ նշել, որ այն դեպքում, եթե պետական պարտքի սահմանաչափը չաճի մինչեւ հոկտեմբերի 1-ը, երբ ԱՄՆ-ում սկսվում է նոր ֆինանսական տարին, ԱՄՆ-ի կառավարության՝ իր պարտավորությունների դիմաց պարտքերը վճարելու հնարավորությունները կարող են լրջորեն խաթարվել: