ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության 6 տոկոս աճ է ակնկալում

Չորեքշաբթի 28.07.2021

Արժույթի միջազգային հիմնադրամը կտրուկ բարելավել է իր տնտեսական հեռանկարներն աշխարհի հարուստ երկրների, հատկապես` Միացյալ Նահանգների համար, քանի որ COVID-19-ի դեմ պատվաստումներն օգնում են կայուն կերպով վերականգնվել համաճարակային անկումից: Սակայն ԱՄՀ-ն իջեցրել է իր կանխատեսումն ավելի աղքատ երկրների համար, որոնց մեծ մասը դժվարությունների է բախվում պատվաստումների հարցում:

ԱՄՀ-ն հայտարարել է, որ ակնկալում է, որ համաշխարհային տնտեսությունն այս տարի կաճի 6 տոկոսով. կտրուկ վերականգնում 2020-ի համավարակի ընթացքում 3.2 տոկոս կրճատումից հետո: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը, որն անփոփոխ է ապրիլին իր նախորդ գնահատականից հետո, օրացուցային տարվա ամենաարագ աճն է 1980 թվականից ի վեր:

Սակայն համաշխարհային թվից ցածր մեծանում է խզումը պատվաստվածների եւ պատվաստանյութ չունեցողների միջեւ: ԱՄՀ-ն ակնկալում է, որ զարգացած տնտեսություններն այս տարի կաճեն 5.6 տոկոսով, ինչը գերազանցում է ապրիլի 5.1 տոկոս կանխատեսումը: Սակայն անն իջեցրել է զարգացող շուկայի եւ զարգացող տնտեսությունների վերաբերյալ իր կանխատեսումը 2021 թվականին մինչեւ 6.3 տոկոս ապրիլի 6.7 տոկոս կանխատեսման համեմատ:

Ակնկալվում է, որ այս տարի ԱՄՆ-ում 7 տոկոս աճ կգրանցվի…