Գլխավոր Նորություններ

Ամերիկացին վիճակախաղի տոմսերով մեկ օրում 5 մլն, 500 և 100 դոլար է շահել

Ամերիկացին վիճակախաղի տոմսերով մեկ օրում 5 մլն, 500 և 100 դոլար է շահել

Չորեքշաբթի 07.11.2018

ԱՄՆ-ի Նյու Ջերսիի բնակիչ Ռոբերտ Ստյուարտը մեկ օրվա ընթացքում շահել Է 5 միլիոն դոլարի ջեքփոթը, ապա կարողացել Է վիճակախաղի տոմսերով շահել ևս 500 դոլար և 100 դոլար, հայտնում է UPI գործակալությունը:

Ամերիկացին պատմել Է, որ ինքը գնել Է ակնթարթային վիճակախաղի մի քանի տոմս և արդեն խանութում պարզել, որ 5 միլիոն դոլար Է շահել: Նա մոտեցել Է վիճակախաղի աշխատակցին՝ տոմսը վերստուգելու համար: Վերջինս կանչել Է իր պետին, որը, Ստյուարտի խոսքով, դուրս Է եկել իր առանձնասենյակից և շնորհավորել հաղթողին: Դրանից հետո, Ստյուարտը որոշել Է մեկ անգամ ևս փորձել բախտը և գնել Է ևս երկու տոմս, որոնք նույնպես շահող են եղել՝ մեկը 500 դոլար Է բերել նրան, իսկ երկրորդը՝ 100 դոլար:

Թողնել մեկնաբանություն