Ամերիաբանկն առաջարկում է անհպում վճարումներ Visa Pay Sticker-ով

Չորեքշաբթի 12.12.2018

Ամերիաբանկը Հայաստանի բանկային համակարգում հանդես է գալիս նոր առաջարկով: «Առաջին անգամ Հայաստանում ս.թ. դեկտեմբերի 10-ից հնարավորություն է ընձեռվում գնումներ կատարելու Visa Pay Sticker-ով:

Այն Visa վճարային համակարգի Electron տեսակի հիմնական վճարային քարտին կից կպչուն անհպում քարտային պիտակ է, որը հնարավորություն է տալիս Visa Pay Wave տեխնոլոգիայով սարքավորման կիրառմամբ կատարել վճարումներ եւ գնումներ անհպում եղանակով (contactless payment): Ընդամենն անհրաժեշտ է ամրացնել պիտակը հեռախոսին, դրամապանակին կամ այլ անձնական իրերին եւ կատարել գնումներ ու վճարումներ արագ եւ հարմարավետ»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում ընդգծել են, որ մեկ անձը եւ անգամ մեկ հիմնական վճարային քարտը կարող է ունենալ մեկից ավելի անհպում քարտային պիտակներ:

- Պիտակն ունի իր PIN կոդը, որի մուտքագրումը պահանջվում է 10 000 դրամը գերազանցող յուրաքանչյուր գործարքի/վճարման համար: Visa Pay Sticker-ի վրա սահմանված է օրական 5 անգամ առանց PIN կոդի մուտքագրման գործարքների/վճարումների կատարման հնարավորություն: Պիտակի կորստի դեպքում անհրաժեշտ է այն բլոկավորել:

- Visa Pay Stiker-ը կարող է օգտագործվել ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում: