Գլխավոր Նորություններ

Amazon-ը կապիտալիզացիայի ծավալով աշխարհում առաջինն է

Amazon-ը կապիտալիզացիայի ծավալով աշխարհում առաջինն է

Երեքշաբթի 04.12.2018

Amazon ընկերությունը երկուշաբթի՝ դեկտեմբերի 3-ին, կապիտալիզացիայի ծավալով համաշխարհային առաջատար է դարձել՝ առաջ անցնելով Microsoft-ից և Apple-ից: Այս մասին են վկայում NASDAQ բորսայի տվյալները:

Երևանյան ժամանակով ժամը 21:51 տվյալներով՝ Amazon-ի կապիտալիզացիան կազմել է 863,163 միլիարդ դոլար, մինչդեռ Apple-ի կապիտալիզացիան՝ 863,152 միլիարդ դոլար: Միևնույն ժամանակ՝ Microsoft ընկերության շուկայական արժեքը կազմել է 858,697 միլիարդ դոլար,

Նախորդ շաբաթ Microsoft ընկերությունն 8 տարվա մեջ առաջին անգամ առաջ է անցել Apple-ից կապիտալիզացիայի ծավալով: Ընդ որում՝ օգոստոսի սկզբին Apple-ը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ դառնալով մեկ տրիլիոն դոլար շուկայական կապիտալիզացիայով աշխարհի առաջին ընկերությունը, իսկ սեպտեմբերին այս արդյունքը կրկնել է Amazon-ը:

Թողնել մեկնաբանություն