Գլխավոր Նորություններ

Աջ ղեկով մեքենաներ հնարավոր կլինի ներկրել մինչև 2019թ. մարտ 1-ը

Աջ ղեկով մեքենաներ հնարավոր կլինի ներկրել մինչև 2019թ. մարտ 1-ը

Հինգշաբթի 06.12.2018

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է հնարավորություն ընձեռել մինչև 2019թ. մարտի 1-ը աջակողմյան ղեկային համակարգով տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել Հայաստան և մինչև 6 ամիս ժամկետում դրանք փոխարինել ձախակողմյան ղեկային համակարգով։ 

Նոր կարգավորման համաձայն՝ այնուհետ այդ մեքենաները պետք է մաքսազերծվեն, հաշվառվեն ոստիկանությունում և արդեն կարող են ազատորեն շահագործվել Հայաստանի տարածքում: 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանն ընդգծել է, որ 2019թ. մարտի 1-ից հետո կարգելվի աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան։

 

Թողնել մեկնաբանություն