ԱԳՆ բյուջեն կավելանա 2.26 տոկոսով. նախարար

Հինգշաբթի 04.11.2021

2022թ-ի պետական բյուջեով՝ նախատեսվում է, որ ԱԳՆ-ում պետք է իրականացվեն 5 ծրագրեր, որոնցում ընդգրկված են 8 միջոցառումներ:

Բյուջեի նախագծով առաջարկված ծախսերի հանրագումարը 2022թ-ի համար կազմում է 18 մլրդ 653 մլն դրամ, որը նախորդ տարվա բյուջեի համեմատությամբ ավելացել է 2.26 %

Նախարարը նաև հայտնեց, որ միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարները կատարելու համար 2022-ի համար 2 մլրդ 295 մլն դրամ է: