Գլխավոր Նորություններ

Աղբի հավաքման ծառայությունների գները աճել են 2019թ-ի հունվարին 2018թ-ի հունվարի համեմատ 4%-ով

Աղբի հավաքման ծառայությունների գները աճել են 2019թ-ի հունվարին 2018թ-ի հունվարի համեմատ 4%-ով

Ուրբաթ 12.04.2019

Արդեն օրերը սկսել են տաքանալ, հետևաբար բացվում է բնակարանների վերանորոգման շրջանը: Ուստի, մեր քաղաքացիներին կհետաքրքրի՝ ինչպիսի գնային փոփոխություններ են արձանագրվել 2019թ-ի հունվար և փետրվար ամիսներին այն ամենի մասով, որոնք անհրաժեշտ են բնակարանները վերանորոգելու ողջ շղթան ապահովելու համար:

Դիտարկենք բնակատեղերի նորոգման և սպասարկման ընդհանուր գների փոփոխությունը.

Գծապատկեր 1. Բնակատեղերի նորոգման և սպասարկման գների փոփոխությունը 2019թ-ի հունվարին և փետրվարին 2018թ-ի նույն ամիսների համեմատ

Ինչպես նկատում ենք գծապատկեր 1-ից, գների անկում է նկատվում: Մասնավորապես, 2019թ-ի փետրվարին 2018թ-ի փետրվարի համեմատ գները նվազել են 1.1%-ով, իսկ 2019թ-ի հունվարին 2018թ-ի հունվարի համեմատ՝ 1.3%-ով:
Վերը բերված ցուցանիշը շատ ընդհանուր է վերջինիս մեջ առանձնացնենք երկու կարևոր բաղադրիչ՝ նյութեր բնակրանների նորոգման և սպասարկման համար և բնակարանների նորոգման, սպասարկման ծառայություններ.

Գծապատկեր 2. Բնակարանների նորոգման և սպասարկման համար անհրաժեշտ նյութերի և ծառայությունների գների փոփոխությունը 2019թ-ի հունվարին և փետրվարին 2018թ-ի նույն ամիսների համեմատ

Գծապատկեր 2-ին նայելիս կարելի է բացահայտել, որ 2019թ-ի փետրվարին 2018թ-ի փետրվարի համեմատ բնակարանի նորոգման նյութերի գները նվազել են 1.4%-ով, իսկ բնակարանի նորոգման և սպասարկման ծառայությունների գները աճել են 0.1%-ով:
 

Հետազոտենք նաև բնակարաններում կենսապահովման համար անհրաժեշտ ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի, աղբի հավաքագրման և այլ ծառայությունների գների փոփոխությունը

 

Գծապատկեր 3. Գազի, էլեկտրաէներգիայի, աղբի հավաքման և այլն ծառայությունների մատուցման գների փոփոխությունը 2019թ-ի հունվարին և փետրվարին 2018թ-ի նույն ամիսների համեմատ

Համաձայն ԱՎԾ տվյալների` էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման գների փոփոխություն չի արձանագրվել 2019թ-ի հունվարին և փետրվարին՝ համեմատած 2018թ-ի հունվարի և փետրվարի հետ: Աղբի հավաքման ծառայությունների գները աճել են 2019թ-ի հունվարին 2018թ-ի հունվարի համեմատ 4%-ով, իսկ 2019թ-ի փետրվարին 2018թ-ի փետրվարի համեմատ գները նույնն են մնացել: Անկում է աձնագրվել գազի մատակարարման գներում՝ 2019թ-ի փետրվարին 2018թ-ի փետրվարի համեմատ 0.5%-ով:

 

 

Նյութի աղբյուր՝ banksnews.am

Թողնել մեկնաբանություն