Գլխավոր Նորություններ

432.5 հազ. դոլար. առաջին անգամ աճուրդում վաճառվել է արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված նկար

432.5 հազ. դոլար. առաջին անգամ աճուրդում վաճառվել է արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված նկար

Ուրբաթ 26.10.2018
Նյու Յորքում կազմակերպված Christie's-ի աճուրդի շրջանակներում առաջին անգամ արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված նկար է վաճառվել, տեղեկանում ենք աճուրդի տան թվիթերյան էջից:
 
«Էդմոնդ Բելամիի դիմանկարը» վաճառվել է 432.5 հազ. դոլարով, այնինչ նախնական գնահատվել էր 7-10 հազ. դոլար:
 
Հայտնի է, որ նկարի հեղինակ հանդիսացող արհեստական ինտելեկտը մշակվել է մի խումբ ֆրանսիացի ուսանողների կողմից: Նկարի բնօրինակն արհեստական ինտելեկտն ստեղծել է հայտնի գեղանկարիչների կտավների հիմքով: Նշվում է, որ այդ նպատակով օգտագործվել են 15-20-րդ դարերին պատկանող 15 հազ. աշխատանքներ:

Թողնել մեկնաբանություն