Գլխավոր Նորություններ

3,1 մլրդ դոլար. Իրանում հաշվել են ջրհեղեղների՝ գյուղատնտեսությանը հասցրած վնասի չափը

3,1 մլրդ դոլար. Իրանում հաշվել են ջրհեղեղների՝ գյուղատնտեսությանը հասցրած վնասի չափը

Երկուշաբթի 15.04.2019

Իրանի տարածքի մեծ մասը պատուհասած ջրհեղեղները, որոնք դարձել են ավելի քան 70 մարդու մահվան պատճառ, 130 տրլն ռիալի վնաս են պատճառել երկրի գյուղատնտեսական հատվածին, հայտնում է ng.ru-ն՝ մանրամասնելով, որ այդ գումարը համարժեք է 3,1 մլրդ դոլարի:


Այս մասին հայտարարել է Իրանի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջաթին:

Պաշտոնյան խորհրդարանի բաց նիստի շրջանակում ելույթի ժամանակ ընդգծել է, որ ամենից շատ տուժել է հարավային Հուզեստան նահանգը: Միայն Հուզեստանում գյուղատնտեսական ոլորտը կրել է 714 մլն դոլարի վնաս:

Նախարարը չի բացառել, որ առաջիկա օրերին այս ցուցանիշները կարող են մեծանալ:

Անոտ՝ Պաշտոնյան խորհրդարանի բաց նիստի շրջանակում ելույթի ժամանակ ընդգծել է, որ ամենից շատ տուժել է հարավային Հուզեստան նահանգը: Միայն Հուզեստանում գյուղատնտեսական ոլորտը կրել է 714 մլն դոլարի վնաս:

Թողնել մեկնաբանություն