Գլխավոր Նորություններ

2018թ.-ին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Վրաստան. երրորդ տեղում Հայաստանն է

2018թ.-ին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Վրաստան. երրորդ տեղում Հայաստանն է

Հինգշաբթի 10.01.2019

Վրաստանի իշխանությունները հայտնել են, որ 2018 թվականին երկիր ռեկորդային թվով օտարերկրացիներ են այցելել՝ 8,7 մլն մարդ, ինչը 14,9%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, գրում է tourister.ru-ն:


Նշված օտարերկրացիներից 4,8 միլիոնը զբոսաշրջիկ է եղել, որոնք երկրում են մնացել 1 օրից ավելի: Նախորդ տարվա տվյալների համեմատ զբոսաշրջային հոսքն աճել է 36,7%-ով:


Անցած տարի Վրաստան առավել հաճախ այցելել են Ադրբեջանի (1,4 մլն) և Ռուսաստանի (1,4 մլն) քաղաքացիները: Այցերի թվով երրորդ տեղում է Հայաստանը (1,3 մլն): 

Թողնել մեկնաբանություն