Գլխավոր Նորություններ

«Մեծ հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է ոչ միայն գործել, այլև երազել» Անատոլ Ֆրանս. 10 հիմնական մտքեր հաջողության ճանապարհին

«Մեծ հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է ոչ միայն գործել, այլև երազել» Անատոլ Ֆրանս. 10 հիմնական մտքեր հաջողության ճանապարհին

Ուրբաթ 12.04.2019

. Ապագան թաքնված է նույնիսկ նրանցից, ովքեր այն ստեղծում են:

2. Հասարակ ոճը նման է վառ լույսի: Այն բարդ է, սակայն չնկատել դա անհնար է:

3. Ապրել` նշանակում է գործել:

4. Մեծ հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է ոչ միայն գործել, այլև երազել:

5. Սիրտը կարող է մեծացնել խելքը, բայց խելքը չի կարող մեծացնել սիրտը:

6. Ոչ մի բան, ինքն իրենով, ո՛չ գովելի է, ո՛չ ամոթալի, ո՛չ արդարացի, ո՛չ անարդարացի, ո՛չ հաճելի, ո՛չ ծանր, ո՛չ լավ, ո՛չ վատ: Միայն մարդկային կարծիքն է երևույթներին տալիս այս որակները, ինչպես աղն է համ տալիս սննդին:

7. Եթե մենք իմանայինք տիեզերքի ողջ գաղտնիքները, նույն վայրկյանին կընկնեինք անբուժելի ձանձրույթի մեջ:

8. Ճանապարհորդությունն ավելի է ուսուցանում, քան ցանկացած այլ բան: Երբեմն այլ վայրում անցկացրած մեկ օրն ավելի շատ բան է տալիս, քան տանն անցկացրած 10 տարին:

9. Աշխարհը երկու առանցք ունի` սերը և քաղցը:

10. Կրոնները, քամելիոնների նման, ներկվում են այն հողի գույնով, որի վրա իրենք ապրում են:

Թողնել մեկնաբանություն