Գլխավոր Աշխատանք

Հարցազրուցավար

Հարցազրուցավար

Ընկերությունը՝ AM Partners Consulting Company

Վերջնաժամկետը՝ 26 Jan 2021

Աշխատանքի նկարագիր

Աշխատանքը հանրային հետազոտություն է` "Գենդերային բռնություն" թեմայով։ Հետազոտությունն իրականացվելու է ՀՀ ողջ տարածքում՝ բոլոր մարզերի քաղաքային և գյուղական բնակավայրերում, և Երևանում։ Հետազոտությունը սկսվելու է փետրվարի սկզբից և տևելու է 1.5 ամիս։ Դիմորդները չպետք է ունենան որևէ այլ զբաղվածություն՝ առաջիկա 1.5 ամիսների ընթացքում, քանի որ աշխատանքային ժամանակացույցը չնորմավորված է՝ այն հնարավոր չէ համատեղել այլ զբաղվածության հետ։ Դիմորդները նաև չպետք է ունենան աշխատանքային օրվա ժամանակային սահմանափակումներ, քանի որ հետազոտությունն իրականացվելու է ՀՀ ողջ տարածքում, այդ թվում՝ ամենից հեռավոր մարզերում, հնարավոր է ուշ ժամերի տուն վերադարձ։

Աշխատանքի նկարագիր

  • Հարցազրուցավարը պետք է մասնակցի հետազոտության իրականացման մեթոդաբանության և հարցաշարի լրացման թրեյնինգին և հրահանգավորմանը:
  • Հարցազրուցավարը պետք է մասնակցի փորձնական հարցումներին և նկատի ունենա, որ դրա արդյունքներով իր թեկնածությունը կարող է մերժվել:
  • Հետազոտության շրջանակներում հարցազրուցավարը պետք է իրականացնի այցելություններ տնային տնտեսություններ` հստակ նախանշված հասցեներով:
  • Ընտրված հասցեներում պետք է իրականացնի ռսպոնդենտի ընտրություն և նրա հետ վարի հարցազրույց` առանց 3
  • րդ անձանց ներկայության:
  • Հարցազրույցը պետք է վարվի նախապես մշակված հարցաշարի միջոցով (թղթային տարբերակով կամ պլանշետի կիրառմամբ):
  • Դաշտային աշխատանքների ավարտից հետո պետք է հասանելի լինի` իր հարցաշարերի հետ կապված հարցերի պարզաբանման և հստակեցման համար:

Պահանջվող որակավորումներ

  • 1. Ունենալ սոցիոլոգիական հետազոտությունների մասնակցության առնվազն 3 անգամվա փորձ։ Խնդրում ենք ՉԴԻՄԵՆ այն մարդիկ, որոնք երբևէ չեն իրականացրել հետազոտություն՝ տնային տնտեսություններ այցելելու միջոցով։ Սոցիոլոգիական հետազոտության փորձ ասելով նկատի ունենք հետևյալը՝ այցելություն տնային տնտեսություններ և հարցաշարի միջոցով հարցազրույցների իրականացում՝ համապատասխան անձի հետ։ 2. Դիմեն ՄԻԱՅՆ իգական սեռի ներկայացուցիչները։ Նման չափորոշիչը պայմանավորված է միայն սույն հետազոտության բնույթով։ Հետազոտության շրջանակներում զրուցելու ենք միայն կանանց հետ՝ կանանց վերաբերվող թեմաներից։ 3. Չունենալ սեռական և ֆիզիկական բռնությանն առնչվող թեմաներից խոսելու բարդույթներ։ Հացաշարում առկա են կանանց սեռական և ֆիզիկական բռնությանն առնչվող հարցեր, որոնք ենթադրում են ունենալ հոգեբանական մոտեցում և պատրաստվածություն՝ ռեսպոնդենտին հանրավորինս ճիշտ ուղղորդելու և ճիշտ պատասխաններ ստանալու համար։ 4. Լինել թիմային և ունենալ պատասխանատվության բարձր զգացում։

Աղբյուրը ՝

jobfinder.am