Գլխավոր Աշխատանք

Հետազոտության դաշտային աշխատանքների համակարգող-վերահսկող

Հետազոտության դաշտային աշխատանքների համակարգող-վերահսկող

Ընկերությունը՝ AM Partners Consulting Company

Վերջնաժամկետը՝ 26 Jan 2021

Աշխատանքի նկարագիր

Աշխատանքը հանրային հետազոտություն է` "Գենդերային բռնություն" թեմայով։ Հետազոտությունն իրականացվելու է ՀՀ ողջ տարածքում՝ բոլոր մարզերի քաղաքային և գյուղական բնակավայրերում, և Երևանում։ Հետազոտությունը սկսվելու է փետրվարի սկզբից և տևելու է 1.5 ամիս։ Դիմորդները չպետք է ունենան որևէ այլ զբաղվածություն՝ առաջիկա 1.5 ամիսների ընթացքում, քանի որ աշխատանքային ժամանակացույցը չնորմավորված է՝ այն հնարավոր չէ համատեղել այլ զբաղվածության հետ։ Դիմորդները նաև չպետք է ունենան աշխատանքային օրվա ժամանակային սահմանափակումներ, քանի որ հետազոտությունն իրականացվելու է ՀՀ ողջ տարածքում, այդ թվում՝ ամենից հեռավոր մարզերում, հնարավոր է ուշ ժամերի տուն վերադարձ։

Աշխատանքի նկարագիր

  • Դաշտային աշխատանքների համակարգող
  • վերահսկողը պետք է մասնակցի հետազոտության իրականացման մեթոդաբանության և հարցաշարի լրացման թրեյնինգին և հրահանգավորմանը:
  • Դաշտային աշխատանքների համակարգող
  • վերահսկողը պետք է մասնակցի փորձնական հարցումներին և նկատի ունենա, որ դրա արդյունքներով իր թեկնածությունը կարող է մերժվել:
  • Դաշտային աշխատանքների համակարգող
  • վերահսկողը պետք կազմակերպի հարցազրուցավարների աշխատանքը դաշտում և հետևի դրանց ճիշտ իրականացմանը:
  • Դաշտային աշխատանքների համակարգող
  • վերահսկողը պետք հարցազրուցավարի հետ իրականացնի զուգայցեր տնային տնտեսություններ՝ որակի ստուգման նպատակով:
  • Դաշտային աշխատանքների համակարգող
  • վերահսկողը պետք լսի հարցազրուցավարների կողմից իրականացված հարցազրույցների ձայնագրությունները՝ որակի ապահովման նպատակով:
  • Դաշտային աշխատանքների համակարգող
  • վերահսկողը պետք աշխատանքների ավարտից հետո լինի հասանելի` իր թիմի հարցաշարերի հետ կապված հարցերի պարզաբանման և հստակեցման աշխատանքների համակարգման համար:

Պահանջվող որակավորումներ

  • Ունենալ դաշտում սոցիոլոգիական հետազոտություններ համակարգելու առնվազն 3 անգամվա փորձ։ Փորձն անպայման պետք է ներառի տնային տնտեսություններում իրականացվող հետազոտություններ։ Ցանկալի է համակարգման փորձը ներառի սոցիոլոգիական տարբեր մեթոդներով աշխատելու փորձ, այդ թվում՝ բնակավայրում անհրաժեշտ ռեսպոնդենտներին անուն
  • ազգանունով և/կամ հասցեների միջոցով հնարավորինս արագ գտնելու փորձ։
  • Ունենալ թիմի հետ աշխատելու կազմակերպչական հմտություններ։ Յուրաքանչյուր թիմում աշխատելու է 3
  • 4 հարցազրուցավար և 1 վարորդ, որոնց աշխատանքը պետք է կազմակերպել դաշտում և գրասենյակում։
  • Ունենալ հաղորդակցման բարձր ունակություններ։ Հանդիպել և գրագետ ձևով ներկայացնել հետազոտությունն իրականացնող ընկերությանը և հետազոտության թեման՝ համայնքի ղեկավարներին կամ անհրաժեշտության դեպքում այլ պետական/համայնքային պաշտոնյաների։
  • Լինել թիմային և ունենալ պատասխանատվության բարձր զգացում։

Աղբյուրը ՝

jobfinder.am