Գլխավոր Աշխատանք

Վարկերի պորտֆելի կառավարիչ

Վարկերի պորտֆելի կառավարիչ

Ընկերությունը՝ Unibank OJSC

Վերջնաժամկետը՝ 15 Feb 2021

Աշխատանքի նկարագիր

Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի:

Աշխատանքի նկարագիր

  • Մարքեթինգի իրականացում` նոր հաճախորդների ներգրավելու նպատակով
  • Հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան պրոդուկների մշակում
  • Վարկառուի գործունեության վերլուծություն և վարկունակության գնահատում
  • Պոտենցիալ հաճախորդների բացահայտում, բազաների ստեղծում և ներգրավում, մասնագիտական խորհրդատվության տրամադրում
  • Բանկի ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխան եզրակացության պատրաստում, ընթացիկ մոնիթորինգների իրականացում
  • Վարկային հայտի ներկայացում լիազոր մարմնի քննարկմանը
  • Վարկի սպասարկում և տրամադրում
  • Պլանային ցուցանիշների կատարման ապահովում
  • Վարկային պորտֆելի վերահսկում և կառավարում
  • Աշխատանքային գործունեությունից բխող այլ աշխատանքների կատարում

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն/լրացուցիչ կրթությունը, վերապատրաստումները, թրեյնինգները կդիտվեն որպես առավելություն/
  • Մասնագիտական փորձ՝ առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ նմանատիպ պաշտոնում` բանկային համակարգում
  • Լեզուներ՝ հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց, անգլերենի` լավ իմացություն
  • Հմտություններ՝ համակարգչով աշխատելու հմտություն (MS Office)
  • Գործարար որակներ՝ բանկային օրենսդրության, համապատասխան նորմատիվ իրավական ակտերի և ներքին կարգերի, կանոնակարգերի իմացություն, համագործակցելու, վաճառելու ունակություն, պատասխանատվության զգացում, վերլուծելու և բանակցելու ունակություն, նախաձեռնողականություն, MS Office
  • ի հմուտ օգտատեր, Excel, Power
  • Point ծրագրերի գերազանց իմացություն

Աղբյուրը ՝

jobfinder.am