Չորեքշաբթի 22.08.2018
|
«Ֆյուչր Կապիտալ Մարկետ» ՍՊԸ-ն (այսուհետ` Ընկերություն) հիմնադրվել է 2005թ. հունիսի 8-ին: Նույն թվականի հուլիսի 14-ին Ընկերությունը լիցենզիայի դիմում է ներկայացրել ՀՀ արժեթղթերի հանձնաժողով` արժեթղթերի շուկայում բրոքերային (դիլերային) գործունեության լիցենզիա ստանալու համար: ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 05.08.2005թ. թիվ 170/05 որոշմամբ Ընկերության լիցենզիայի դիմումը բավարարվեց և նրան շնորհվեց բրոքերային (դիլերային) գործունեության ԲԳ 0055 լիցենզիան:
Համաձայն 20.10.2007թ.-ին ընդունված «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 04.06.2008թ.-ին «Ֆյուչր Կապիտալ Մարկետ» ՍՊԸ-ն ներկայացնում է դիմում ՀՀ Կենտրոնական Բանկ վերագրանցվելու և վերալիցենզավորվելու որպես ներդրումային ընկերություն:
ՀՀ Կենտրոնական Բանկի կոդ 050.0121ԾՕՀ.27.06.08 որոշմամբ՝ «Ֆյուչր Կապիտալ Մարկետ» ՍՊԸ-ն վերագրանցվել և վերալիցենզավորվել է որպես Ներդրումային Ընկերություն և նրան շնորհվել է ներդրումային ծառայություների մատուցման ՆԸ 0004 լիցենզիա:
Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է հետևյալ հիմնական ուղղություններով.
– Ներդրումային ծառայություններ ՀՀ արժեթղթերի շուկայում
– Խորհրդատվություն (խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանները որոշվում են հաճախորդների հետ բանակցությունների արդյունքում)
Հասցեն: Երևան, Բյուզանդի 1շ. տարածք 50, 0010
Հեռ.: (+374 10) 544587, (+374 60) 534587
Էլ. փոստ: [email protected]
Վեբ կայք: http://fcm.am