Չորեքշաբթի 22.08.2018
|
ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ը հայաստանյան ներդրումային ընկերություն է, որն իր հաճախորդներին տրամադրում է ֆինանսական և ներդրումային ծառայությունների լայն ընտրանի: 1994 թվականին ընկերության հիմնադրվելուց ի վեր, ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ն իր լավագույն ջանքերն է գործադրել` իր հաճախորդներին նորանոր հնարավորություններ ընձեռելու համար: Հայաստանի արժեթղթերի շուկայում ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ն նվաճել է առաջատար դիրքեր` իր հաճախորդներին հնարավորություն տալով ներդրում կատարել հայկական իրացվելի արժեթղթերում:
ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ն որպես ներդրումային ընկերություն գրանցվել և լիցենզավորվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից 2008թ-ի նոյեմբերի 4-ին:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ մրցանակաբաշխության արդյունքներով ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ն ճանաչվել է՝
ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ն անդամակցում է նաև Հայաստանում Ամերիկյան առևտրային պալատին (AmCham) և Հայ-Բրիտանական գործարար պալատին (ABBC):
ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ի առաքելությունն է հայաստանյան և օտարերկրյա հաճախորդներին միջազգային չափանիշների համաձայն ներդրումային ծառայությունների մատուցումը և հուսալի գործընկերոջ համբավի ձևավորումը:
Հասցեն: Երևան, Տիգրան Մեծի պող., 32/1 շենք, թիվ 8 տարածք
Հեռ.: (+374) 10 53 87 00, (+374) 96 53 87 00, (+374) 99 53 87 00
Ֆաքս: +374 10 52 89 86
Էլ. փոստ: [email protected]
Վեբ կայք: http://www.armenbrok.am