Բիզնես՝ ֆուտբոլիստներով. ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրասնֆերները

Հինգշաբթի 20.12.2018

1.Քաթարի կողմից ֆինանսավորվող ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ակումբը ֆուտբոլային պատմության մեջ տեղ գտած ամենաթանկ տրանսֆերի հեղինակն է: Ակումբը 222 մլն եվրոյով 2017 թվականին Բարսելոնայից գնեց Նեյմարին:

2.Ուզու՞մ եք հասկանալ՝ որն է իրական եկամուտը: 2013 թվականին «Լիվերպուլը» «Ինտերից» գնեց Ֆիլիպ Կոուտինիոյին՝ 13 մլն եվրոյով: 5 տարի անց անգլիական ակումբը վաճառեց բրազիլացի ֆուտբոլիստին 120 մլն եվրոյով: Եվ սա ֆուտբոլային պատմության երկրորդ ամենաթանկ տրանսֆերն է:

3. 21-ամյա Ուսման Դեմբելեն «Դորտմունդի» ամենախոստումնալից խաղացողներից էր: 1 տարի Գերմանիայում հանդես գալուց հետո ֆուտբոլիստով սկսեց հետաքրքրվել «Բարսելոնան»: Դամբելեի տրանսֆերը իսպանական ակումբ արժեցավ 105 մլն եվրո: Սա գերմանական ակումբի կողմից երբևէ կատարված ամենաթանկ գործարքն էր:

4. «Մանչեսթեր Յունայթեդը», որ հայտնի է տրանսֆերների վրա հսկայական գումարներ ծախսելով, 2016 թվականին երկար բանակցություններից հետո կարողացավ ձեռք բերել Պոլ Պոգբային՝ «Յուվենթուսին» վճարելով 105 մլն եվրո:

5.2013 թվականին Գարեթ Բեյլը դարձավ ամենաթանկ ֆուտբոլիստը, այն բանից հետո, երբ Մադրիդի «Ռեալը» գնեց նրան «Տոտենհեմից»: Տրանսֆերի արժեքը կազմեց 100 մլն եվրո՝ իսպանական ակումբի կողմից երբևէ իրականացված ամենաթանկ գործարքը:

6. «Ռեալն» իր առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին «Մանչեսթեր Յունայթեդից» գնել է 94 մլն եվրոյով: 2009 թվականին կատարված այս գործարքը 4 տարի շարունակ ամենաթանկն էր համարվում ֆուտբոլի պատմության մեջ:

7.2015-16 թվականներին «Նապոլիում» Գոնսալու Իգուաինը հիշարժան ու գոլառատ խաղեր էր ցուցադրում: Վերջինիս ծառայություններով շուտով սկսեց հետաքրքրվել «Յուվենտուսը», որն ի վիճակի եղավ արգենտինացի հարձակվողին գնել 90 մլն եվրոյով: