Բանկային 5 կողոպուտներ, որոնք հավերժ կմնան պատմության մեջ

Ուրբաթ 30.11.2018

1. Իրաքի Կենտրոնական բանկ (2003թ.)- 920 մլն դոլար

2003 թվականին Իրաքի Կենտրոնական բանկի կողոպուտն ամենախոշորն է համարվում պատմության ընթացքում երբևէ տեղի ունեցածների մեջ: Գողությունների մի ամբողջական շղթա է իրողություն դարձել, որի արդյունքում գրեթե 1 մլրդ դոլար է գողացվել: Գողությունների մեկնարկը տրվել է՝ ԱՄՆ-ի կողմից Իրաքի ռմբակոծումներն սկսելու օրը՝ մարտի 18-ին:
Հայտնի է, որ հանցագործությունից հետո Սադամ Հուսեյնի կողմից ստորագրված գրառում է բացահայտվել, որով նա կարգադրել է բանկի անձնակազմին 920 մլն դոլար տալ իր որդի Քուսեյին: Նշված գումարը փոխադրամիջոցների վրա բեռնելու գործընթացը 5 ժամ է տևել: Ավելի ուշ Հուսեյնի որդին սպանվել է ամերիկյան զորքերի կողմից, սակայն գումարն անհետ կորել է: Այսօր անգամ միանշանակ հստակ չէ, թե գողոնի որ մասն է հաջողվել հետ վերադարձնել, սակայն տեղեկություններ կան այն մասին, որ 650 մլն դոլար հայտնաբերվել է Սադամ Հուսեյնի տներից մեկում և հետ վերադարձվել:

 

2. Իրաքի Դար Էս Սալամ բանկ (2007թ.)- 282 մլն դոլար

Կողոպուտը տեղի է ունեցել 2007 թվականին: Չնայած որ հանցագործության մանրամասների մեծ մասն այդպես էլ չի բացահայտվել, այդուհանդերձ, Իրաքի ներքին գործերի նախարարության կողմից տեղեկություն տարածվեց, որ գողությունն ամենայն հավանականությամբ կազմակերպվել էր բանկի պահակախմբի 2 աշխատակիցների կողմից: Ոստիկանությունն անգամ կասկածներ է ունեցել, որ Ներքին գործերի նախարարության մեկ աշխատակից ևս գողության մասնակից է եղել, բայց կասկածներն ապացուցելու համար բավարար հիմքեր չեն բացահայտվել: Ընդհանուր գողոնը կազմել է 282 մլն դոլար, որի մի մասը վերադարձվել է գողությունը կատարած 2 աշխատակիցների ձերբակալումից հետո:

 

3. Մերձավոր Արևելքի բրիտանական բանկ (1976թ.)- 210 մլն դոլար

Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում Պաղեստինի ազատագրման կազմակերպության հետ կապված հանցավոր խումբը մուտք է գործել Կաթոլիկ եկեղեցի, որը գտնվում էր Բանկի անմիջական հարևանությամբ: Այնուհետև, ընդհանուր պատի պայթեցման ճանապարհով՝ խումբը կարողացել է ներխուժել Բանկ: Հանցախումբը գողացել է ավելի քան 50 մլն դոլարին համարժեք ոսկի, գումար և զարդեղեն: Այսօրվա դրությամբ՝ գողոնը գնահատվում է ավելի քան 3 անգամ ավելին՝ մոտ 210 մլն դոլար:

 

4. Լոնդոնի Նեյթսբրիջ բանկ (1987թ.)- 97 մլն դոլար

Գողության կազմակերպիչը իտալացի Վալերիո Վիչին էր, որի նկատմամբ իր հայրենիքում հետախուզություն էր հայտարարված՝ բանկային 50 կողոպուտ իրականացնելու մեղադրանքով: 
Վիչին բանկ է մտել աշխատանքային ժամին և հայտնել անձնական պահոց բացելու ցանկության մասին, ապա զենքի սպառնալիքով ստիպել անվտանգության աշխատակիցներին բացել պահոցները: Հայտնի է, որ այնուհետև Վիչին վերադարձել է ընդհանուր սրահ, բանկի դռնից կախել "փակ է" ցուցանակը և հանգիստ ավարտին է հասցրել կողոպուտը: Տարբեր աղբյուրների գնահատմամբ՝ գողոնի ընդհանոր ծավալը կազմել է 97-111 մլն դոլար:
Հատկանշական է, որ Վիչին գողությունից հետո մեկնել է Եվրոպայից և երկար ժամանակ վայելել ազատությունը Լատինական Ամերիկայում: Հետագայում ձերբակալվել և 22 տարվա ազատազրկման է դատապարտվել միայն այն ժամանակ, երբ ժամանել է Անգլիա իր Ferrari Testarossa-ը վերադարձնելու նպատակով:

 

5. Բրազիլիայի Բանկո Ցենտրալ (Կենտրոնական բանկ) (2005թ.)- 69.8 մլն դոլար

Բրազիլիայի Կենտրոնական բանկի կողոպուտի մեջ մեղավոր ճանաչված հանցախմբի անդամները բանկի մոտակայքում տուն էին վարձել, որտեղ 3 ամիս շարունակ թունել են փորել՝ ձևացնելով թե այգեգործությամբ են զբաղված: Արդյունքում, փորված թունելի խորությունը հասել է 77 մետրի: 2005 թվականի օգոստոսի 6-ին և 7-ին հանցախմբի անդամները թունելով ներխուժել են բանկի պահոց և գողացել 69.8 մլն դոլարին համարժեք գումար, որն այդպես էլ հնարավոր չի եղել երբևէ հետ վերադարձնել: