5 բիզնես-հակամարտություն, որ ամենատպավորիչն են եղել պատմության մեջ

Չորեքշաբթի 21.11.2018

1. Coke vs. Pepsi
Գրեթե միանման գազավորված ըմպելիք արտադրող երկու ընկերությունների միջև պայքարը երկար տարիների պատմություն ունի: Չնայած Pepsi-ն ավելի ուշ ի հայտ եկավ, այն սկսեց իր արտադրանքը վաճառել Coke-ի շշերից երկու անգամ մեծ շշով, սակայն նույն գնով: Նման ռազմավարության հաշվին՝ այն առաջ անցավ Coke-ից 1979 թվականին: Բայց այդպիսի զարգացումները երկար չտևեցին, և 1996 թվականից Coke-ը վերսկսեց պայքարը՝ շուկայում եղած գերակա դիրքը վերադարձնելու համար:

 

2. Ford vs. GM


1903 թվականին հիմնադրված Ford-ը և ավելի ուշ ասպարեզ մտած GM-ը հակամարտել են մոտ 100 տարուց ավելի՝ շուկան կիսելու և ավելի շատ սպառում ու եկամուտ ձեռք բերելու համար: 2011 թվականին Ford-ի մարքեթինգային գծով տնօրեն Ջիմ Ֆարլին նշել էր. «Ես ատում եմ նրանց ու այն ամենը, ինչ անում են նրանք»:

 

3. Nike vs. Reebok


Այս երկու ընկերությունների միջև պայքարն արդեն 3 տասնամյակի կյանք ունի: Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ Reebok-ը կանանց համար նախատեսված սպորտային կոշիկներ էր արտադրում, իսկ Nike-ի ուշադրության կենտրոնում տղամարդ սպառողներն էին: 1987 թվականին Reebok-ին հաջողվեց առաջ անցնել Nike-ից այնքանով, որ վերջինս բաց թողեց կանացի սպորտային կոշիկների շուկան, մինչդեռ Reebok-ն ընդլայնեց իր արտադրությունը: Հետագայում համագործակցելով սպորտային ոլորտի հայտնի մարզիկների հետ՝ Nike-ին հաջողվեց վերականգնել իր տեղը սպորտային հագուստի շուկայում:

 

4. Airbus vs. Boeing


Խոսքն այստեղ շատ ավելիի մասին է, քան պարզապես ավիաընկերությունների: Մոտ 160 մլրդ դոլարի ավիացիոն արդյունաբերությունն առանցքային դերակատարում ունի ազգային տնտեսությունների, հազարավոր աշխատատեղերի ու քաղաքացիական հպարտության տեսանկյունից: Հայտնի է, որ նախորդող 10 տարիների ընթացքում ավիաընկերությունները տարեկան կտրվածքով սպասարկել են 4000-ից ավելի ուղևորների՝ շատ չնչին տարբերությամբ: Այս ցուցանիշները ևս վկայում են ընկերությունների միջև ակտիվ մրցակցության մասին:

 

5. McDonald's vs. Burger King


Արագ սննդի մատակարարման ռեստորանային ցանցերի տիրապետող այս երկու ընկերությունների միջև հակամարտությունը հասնում է 20-րդ դարի կեսեր, երբ երկուսն էլ հիմնում էին իրենց ռեստորաններն ու ճյուղերը: Ռեստորաններից յուրաքանչյուրն ունի իր խորհրդանշական արտադրանքը, որոնց միջև էլ հենց ընթանում է հիմնական մրցակցությունը: Burger King-ի դեպքում խոսքը Whopper սենդվիչի մասին է, իսկ McDonald's-ի պարագայում՝ Big Mac-ի: Վերջիններս ընկերությունների բեսթ-սելլերներն են: Burger King-ը տարեկան 2.1 մլրդ սենդվիչ է վաճառում, իսկ McDonald's-ը՝ 550 մլն Big Mac, չնայած վերջինս միշտ ավելի մեծ ընկերություն է եղել:

 

6. Apple vs. Microsoft


Տեխնոլոգիական արդյունաբերության ամենալեգենդար հակամարտություններից է: Այն սկիզբ է առել որպես Սթիվ Ջոբս-Բիլ Գեյթս հակամարտություն, երբ տեխնոլոգիական ոլորտի այս երկու հեղափոխականներն ստեղծեցին իրենց հայտնի տեխնոլոգիական արտադրանքը: Հատկանշական է, որ սկզբում վերջիններս անգամ գաղափարակից են եղել, բայց հետագայում որդեգրեցին հակադրվող գաղափարախոսություններ:

 

7. Visa vs. MasterCard


Երկու առաջատար կրեդիտ-քարտային ընկերություններ Visa-ն ու MasterCard-ը խոշոր մրցակիցներ են: Հատկանշական է, որ սպառողների տեսանկյունից՝ ընկերությունները ոչ մի էական տարբերություն չունեն: Visa-ն ու MasterCard-ը լայնորեն ընդունված են աշխարհի մոտ 200 երկրներում:

 

8. Dunkin' Donuts vs. Starbucks


Այս երկու ընկերությունների միջև մրցակցությունը, ըստ կանխատեսումների, դեռ երկար կշարունակվի: Dunkin' Donuts-ը մոտ 6800 ճյուղեր ունի ամբողջ աշխարհում, ինչպես նաև պլաններ՝ էլ ավելի ընդլայնելու դրանք: Սա կարող է բացասաբար անդրադառնալ ինչպես սուրճի փոքր բիզնեսների, այնպես էլ Starbucks-ի գործունեության վրա: Dunkin' Donuts-ի սպառողները մեծամասամբ գոհ են սուրճից ու դրա՝ համեմատաբար ցածր գներից, մինչդեռ Starbucks-ի արտադրանքը բարձր գնային ցուցանիշներ ունի:

 

9. Canon vs. Nikon


Ըստ սպառողների՝ ընկերությունների հիմնական մրցակցությունը լուսանկարչական սարքավորումների ոլորտում է: Ընդ որում՝ առկա է կարծրատիպ առ այն, որ լուսանկարիչները, որոնք օգտագործում են Nikon, երբեք իրենց ձեռքը չեն վերցնում Canon-ի լուսանկարչական ապարատը, և հակառակը: Բրենդների միջև հիմնական տարբերությունը ֆոտոխցիկների ավտոֆոկուսն է և Flash-ի հատկանիշները: