5 բիզնես դպրոցներ, որ «արտադրել են» ամենաշատ թվով միլիարդատերեր

Ուրբաթ 23.11.2018

Ամերիկյան համալսարանները գերակա դիրք ունեն միլիարդատեր շրջանավարտներ տալու տեսանկյունից. վարկանիշի առաջատար 5 կրթական հաստատություններն ամերիկյան են: Համաշխարհային մասշտաբով միլիարդատերերի 50%-ը 10 առաջատար կրթական հաստատությունների մագիստրոս է եղել:

 

1. Փենսիլվանիայի համալսարան. մագիստրոսի աստիճան ունեցողների թիվը՝ 18

Բիզնես դպրոցը հնագույնն է աշխարհում: Բենջամին Ֆրանկլինի աջակցությամբ դեռևս 2 դար առաջ հիմնադրված այս համալսարանը ամենից շատ ապագա միլիարդատեր շրջանավարտ է տվել: Վերջիններիս թվում են Դոնալդ Թրամփը, Սթիվ Քոհենը, Իլոն Մասկը և այլն: Ուորեն Բաֆեթը 2 տարի սովորել է Փենսիլվանիայի համալսարանում, ապա տեղափոխվել:

 

2.Սթենֆորդի համալսարան. 13 շրջանավարտ

Բիզնես դպրոցը հիմնադրվել է 1925 թվականին: Forbes-ի վարկանիշի համաձայն՝ 1-ին տեղում է: Շրջանավարտներից է NIKE ընկերության ղեկավար Ֆիլիպ Նայթը, որի կարողությունը գնահատվում է 22,4 մլրդ դոլար: Վերջինս նվիրատվություններ է կատարել դպրոցին՝ Knight Management Center-ի ստեղծման համար:

 

3. Եյլի համալսարան. 13 շրջանավարտ

Համալսարանն իր գոյությամբ ԱՄՆ-ի 3-րդ ամենահին բուհերից է։ Եյլը հիմնադրվել է 1701 թվականին և կոչվել բրիտանացի առևտրական ու բարեգործ Էլի Եյլի պատվին: Շրջանավարտներից են FedEx-ի հիմնադիր Ֆրեդ Սմիթը և Blackstone-ի գործադիր տնօրեն Ստիվեն Շվարցմանը:

 

4. Հարավային Կալիֆոռնիայի համալսարան. 11 շրջանավարտ

Հիմնվել է 1920 թվականին՝ որպես կոմերցիայի ու գործավարության դպրոց: Գտնվում է Լոս Անջելեսում: 1966 թվականին այս բիզնես դպրոցն ավարտել է «Աստղային պատերազմներ»-ի հեղինակ Ջորջ Լուկասը: Դպրոցի շրջանավարտներից է Glencore Xstrata ընկերության ղեկավար Իվան Գլազենբերգը, որի ընդհանուր կարողությունը գնահատվում է 5,9 մլրդ` ըստ Forbes-ի:

 

5. Հարվարդի համալսարան. 11 շրջանավարտ

Բիզնես դպրոցը հիմնվել է 1908 թվականին, Բոստոնում: Առաջին հորիզոնականն է զբաղեցբնում Financial Times-ի վարկածներով, 3-րդը՝ ըստ Forbes-ի ու 6-րդը` ըստ Economist-ի: Airbnb-ի համահիմնադիր Նաթհան Բլեչարժուկ-ն ու Microsoft-ի նախկին գործադիր տնօրեն Սթիվ Բալմերն իրենց աստիճանն ստացել են այստեղ, մինչդեռ Բիլ Գեյթսն ու Մարկ Ցուկերբերգը դուրս են մնացել համալսարանից: Շրջանավարտներից մեկն էլ՝ Խորխե Պաուլո Լեմանը, Բրազիլիայի ամենահարուստ մարդն է, որի կարողությունը գնահատվում է 24,5 մլրդ դոլար: