Այսօր 27.06.2022
|
Կոնվերս Բանկը հիմնադրվել է 1993թ. եւ գործում է ՀՀ Կենտրոնական Բանկի թիվ 57 լիցենզիայի հիման վրա: 2018թ. Կոնվերս Բանկը նշում է հիմնադրման 25 ամյակը:
Բանկը մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ՝ առանձնակի կարեւորելով մանրածախ բանկային ծառայությունների մատուցումը եւ զարգացումը:
Բանկը հանդիսանում է SWIFT վճարահաշվարկային, VISA միջազգային քարտային վճարային համակարգերի լիիրավ անդամ, ArCa տեղական քարտային վճարային համակարգի հիմնադիր անդամ եւ MasterCard միջազգային քարտային վճարային համակարգի աֆիլացված անդամ: Համագործակցում է MoneyGram, Unistream, Best վճարային համակարգերի հետ: Հանդիսանում է Converse Transfer վճարային համակարգի օպերատորը եւ հաշվարկային բանկը:
Բանկը թողարկում եւ սպասարկում է VISA, MasterCard միջազգային քարտային վճարային եւ ArCa տեղական քարտային վճարային համակարգերի քարտեր:
ՀՀ պետական գանձապետական կարճաժամկետ, միջին ժամկետայնության եւ երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի շուկայում պետական պարտքի կառավարման գործակալ է, «NASDAQ OMX-Armenia» բորսայի մասնակից:
«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ հաշվարկային եւ հաշվառման միասնական համակարգի անդամ է:
Կոնվերս Բանկն ունի 34 մասնաճյուղ, որոնցից 14-ը՝ Երեւանում, 19-ը` Հայաստանի մարզերում եւ 1-ը`ԼՂՀ-ում, ինչպես նաեւ 119 բանկոմատ եւ 60 տերմինալ Հայաստանի ամբողջ տարածքում:
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի-ն (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ Բի. ՎԻ.» ընկերությունը (14,06%) Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին (5%):
2018թ. հունվարի 31-ի դրությամբ՝ բանկն ունի 811 աշխատակից:
2017 թ. դեկտեմբերի 31 դրությամբ՝ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 35,999,621 հազ. դրամ, ակտիվները՝ 252,735,853 հազ. դրամ, պարտավորությունները՝ 216,736,232 հազ. դրամ:
Հասցեն: Երևան, Վազգեն Սարգսյանի 26/1, 0010
Հեռ.: (010)51 12 00, (010)51 12 11
Ֆաքս: (010)51 12 12
Էլ. փոստ: [email protected]
Վեբ կայք: http://www.conversebank.am
Մասնաճյուղի անվանումը | Հասցե | Հեռախոս(ներ) |
---|