Գլխավոր

Բանկեր

Հայէկոնոմբանկ

Հայէկոնոմբանկ

Հայէկոնոմբանկ

Այսօր 16.11.2018

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ (նախկին ԽՍՀՄ «Բնակսոցբանկի» հայկական հանրապետական բանկ) Հայաստանի Հանրապետության պետական բանկերից առաջինն է վերակազմավորվել բաժնետիրական բանկի եւ գրանցվել ՀՀ Կենտրոնական Բանկում 1991թ. օգոստոսի 26-ին (գրանցման վկայական թիվ 1):

Բանկի գործունեության կարեւորագույն ուղղություններից է էլեկտրոնային ֆորմատում բանկային ծառայությունների մատուցումը (ինտերնետային տեխնոլոգիաների ներդրում) եւ պլաստիկ քարտերի թողարկումը եւ սպասարկումը:

Բանկը հանդիսանում է Միջազգային Ֆինանսական Հաղորդակցությունների Համաշխարհային Ընկերության (S.W.I.F.T) անդամ, MONEYGRAM, Moneytun, Converse Transfer, Sigue Money Transfer, UniStream, RiaMoney, IntelExpress, Golden Money Transfer վճարային համակարգերի անդամ, ինչպես նաեւ դարձելէ EUROPAY INTERNATIONAL վճարային համակարգի աֆիլյանտ եւ VISA վճարային համակարգի անդամ:

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ն ունի լայն մասնաճյուղային ցանց՝ բաղկացած 49 մասնաճյուղից, որոնցից 26-ը գտնվում են Երեւանում, 22-ը` Հայաստանի մարզերում, 1-ը` Արցախի Հանրապետությունում: 

Բանկի գրանցված եւ ամբողջությամբ վճարված բաժնետիրական կապիտալի 69,55%-ը (9,534,433.80 հազ. դրամ) պատկանում է Սուքիասյանների ընտանիքին, որոնք հանդիսանում են բանկի վերջնական վերահսկող: ՎԶԵԲ-ի (EBRD) բաժնետիրական կապիտալը կազմում է 2,52%, իսկ 27,93% պատկանում է այլ բաժնետերերի:

2018թ. փետրվարի 15-ի դրությամբ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ն ունի 868 աշխատակից:

2017 թ. դեկտեմբերի 31 դրությամբ՝բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 29,028,608 հազ. դրամ, ակտիվները՝ 190,803,086 հազ. դրամ, պարտավորությունները՝ 161,774,478 հազ. դրամ:

Հասցեն: Երևան, Ամիրյան 23/1, 0002

Հեռ.: (010)510 910, (+374 8000) 8686

Ֆաքս: (010)53 05 06, (010)53 89 04

Էլ. փոստ: [email protected]

Վեբ կայք: http://www.aeb.am

Մասնաճյուղի անվանումը Հասցե Հեռախոս(ներ)