Գլխավոր

Բանկեր

Արցախբանկ

Արցախբանկ

Արցախբանկ

Այսօր 16.11.2018

«Արցախբանկ» ՓԲԸ կազմավորվել է 1996թ.: ՀՀ Կենտրոնական Բանկի թիվ 75 լիցենզիա՝ տրված 14 օգոստոսի 1996թ.:

Արցախբանկը ՀՀ ռեզիդենտ բանկ է, որի առաքելությունն է` իր սպասարկման տարածաշրջանում նպաստել ներդրումների կայուն աճին`փոքր եւ միջին բիզնեսի կայացմանն ու զարգացմանը, աջակցել սոցիալական եւ տնտեսական արդյունավետ ծրագրերի իրականացմանը, տրամադրել անհրաժեշտ վարկային եւ բանկային այլ ծառայությունների փաթեթ`բավարարելով հաճախորդների պահանջմունքները բարձրորակ բանկային ծառայությունների նկատմամբ եւ նպաստելով ԱՀ եւ ՀՀ բնակչության բարեկեցության բարձրացմանը: 

Բանկը հանդիսանում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ բաժնետեր եւ «ArCa» վճարային համակարգի լիիրավ անդամ, MasterCard International միջազգային վճարային համակարգի եւ SWIFT միջազգային փոխանցումների համակարգի անդամ, IntelExpress, MoneyGram, Unistream միջազգային դրամական փոխանցումների համակարգերի անդամ, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի անդամ: 

Արցախբանկի բաժնետերերն են. «Հայաստանի Բիզնեսի Հիմնադրամ» ՓԲԸ՝ 51,72% մասնաբաժնով, «Արցախի ներդրումային հիմնադրամ»՝ 43,55% մասնաբաժնով, ռեզիդենտ այլ իրավաբանական անձինք՝ 0,36%, ռեզիդենտ ֆիզիկական անձինք՝ 2,93% մասնաբաժնով, ոչ-ռեզիդենտ ֆիզիկական անձինք՝ 1,44% մասնաբաժնով: 

Բանկի սպասարկման ցանցը ներառում է 23 մասնաճյուղ, որոնցից 8-ը գործում են Երեւանում, 15-ը՝ Արցախում: 

2018թ. փետրվարի 28-ի դրությամբ, բանկն ուներ 497 աշխատակից:

2017թ. դեկտեմբերի 31 դրությամբ`բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 29,915,401 հազ. դրամ, ակտիվները՝ 137,339,017 հազ. դրամ, պարտավորությունները՝ 107,423,616 հազ. դրամ:

Հասցեն: Երևան, Չարենցի 1բ, 0025

Հեռ.: (060) 747769, 747779

Ֆաքս: (047) 971542

Էլ. փոստ: [email protected]

Վեբ կայք: http://www.artsakhbank.com

Մասնաճյուղի անվանումը Հասցե Հեռախոս(ներ)