Գլխավոր

Բանկեր

Ամերիաբանկ

Ամերիաբանկ

Ամերիաբանկ

Այսօր 16.11.2018

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն (նախկինում «Հայներարտբանկ» ՓԲԸ) հիմնադրվել է 1992թ-ին: ՀՀ Կենտրոնական Բանկի թիվ 50 լիցենզիա, տրված`08.09.92թ.:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է եւ դասվում է երկրի ամենակայուն ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է եւ սկսած 2007թ-ից` տրամադրում է բանկային նորարարական ծառայությունների լայն տեսականի: Ամերիաբանկը ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային եւ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 

Բանկը հանդիսանում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ բաժնետեր, ArCa եւ VISA վճարային համակարգերի լիիրավ անդամ, MasterCard համակարգի ասոցացված անդամ, SWIFT համակարգի անդամ, ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների MoneyGram, Unistream համակարգերի անդամ:

Ամերիաբանկի բաժնետերերն են՝ Ամերիա Գրուպ (Սի-Ուայ) լիմիթեդ՝ 56,6%, Վերակառուցման Զարգացման Եվրոպական Բանկ (ՎԶԵԲ)՝ 17,8%, Ասիական Զարգացման Բանկ (ԱԶԲ)՝ 13,9%, Ի Էս Պի Էս Հոլդինգ Լիմիթեդ՝ 11,6%:

Բանկն ունի 16 մասնաճյուղ: Սպասարկման ամբողջական ցանցը ներկայացված է այստեղ

Բանկի աշխատակիցների թվաքանակը 31.03.2018թ. դրությամբ կազմել է 706:

2017 թ. դեկտեմբերի 31 դրությամբ՝ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 69,941,358 հազ. դրամ, ակտիվները՝ 677,722,097 հազ. դրամ, պարտավորությունները՝ 607,780,739 հազ. դրամ:

Հասցեն: Երևան, Վազգեն Սարգսյան 2, 0010

Հեռ.: (010) 56 11 11

Ֆաքս: (010) 51 31 33

Էլ. փոստ: [email protected]

Վեբ կայք: http://www.ameriabank.am

Մասնաճյուղի անվանումը Հասցե Հեռախոս(ներ)