Գլխավոր

Բանկեր

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ

Այսօր 16.11.2018

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը հիմնադրվել է 1996 թվականին: ՀՀ Կենտրոնական Բանկի թիվ 70 լիցենզիա։ 

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը American Express վճարային համակարգի էքսքլյուզիվ ներկայացուցիչն է Հայաստանում:

Բանկը թողարկում եւ սպասարկում է նաեւ VISA եւ MasterCard միջազգային, ինչպես նաեւ տեղական ArCa վճարային քարտերը: 

ACBA Online համակարգի եւ ACBA Mobile հավելվածի միջոցով բանկն ընձեռում է հնարավորություն անվճար կառավարել հաշիվներն առանց բանկ այցելելու:

Բանկում գործում են ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների՝ MoneyGram, Unistream, Ria Money Transfer, Xpress Money, Sigue Money Transfer եւ Converse Transfer համակարգերը:

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն ունի 58 մասնաճյուղ (ներառյալ բանկի կենտրոնական գրասենյակը), որոնցից 17-ը՝ Երեւանում, մնացածը` Հայաստանի 10 մարզերում, ինչպես նաեւ ավելի քան 170 բանկոմատ Հայաստանի ամբողջ տարածքում: 

Բանկի ուղղակի նշանակալից մասնակիցներ են. «ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՓԲԸ՝ 72%, «Կրեդիտ Ագրիկոլ» բաժնետիրական ընկերություն`15,56% եւ «ՍԱԿԱՄ ԻՆՏԵՐՆԱՍԻՈՆԱԼ» պարզ բաժնետիրական ընկերություն՝ 12,44%:

2017թ. դեկտեմբերի 31 դրությամբ, բանկն ունի 1354 աշխատակից:

2017թ. դեկտեմբերի 31 դրությամբ` բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 60,217,386 հազ. դրամ, ակտիվները՝ 311,023,448 հազ. դրամ, պարտավորությունները՝ 250,806,062 հազ. դրամ:

Հասցեն: Երևան, Արամի 82-84, 0002

Հեռ.: (010) 31 88 88, (010) 31 88 99, (010) 31 99 99

Ֆաքս: (010) 54 34 85

Էլ. փոստ: [email protected]

Վեբ կայք: https://www.acba.am

Մասնաճյուղի անվանումը Հասցե Հեռախոս(ներ)