Այսօր 27.06.2022
|
Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի անդամ Գրանթ Թորնթոն փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1990-ականների սկզբին՝ շուկային ներկայացնելով նոր մոտեցում, այն է՝ բաժնետերերի կողմից առաջնորդվող և անհատականացված ծառայություններ, համապատասխանություն ամենաբարձր մասնագիտական չափանիշերին և աջակցություն արագ աճող ընկերություններին:
Ավելի քան տաս տարի է, ինչ Գրանթ Թորնթոնը իրականացնում է աուդիտորական առաքելություններ, տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն խոշոր եւ միջին ձեռնարկություններին, պետական կազմակերպություններին, կենտրոնական և առևտրային բանկերին Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Բելառուսում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Տաջիկստանում, Ղրղզստանում, Թուրքմենստանում եւ Մոնղոլիայում: Հիմնվելով միջազգային կառույցի ամուր հիմքերի, բրենդի և համաշխարհային ցանցում առաջադրվող որակի բարձր չափորոշիչների վրա, ընկերությունը մատուցում է այնպիսի բարձրորակ ծառայություններ, որոնք բավարարում են հաճախորդների խստագույն պահանջներին:
Գրանթ Թորնթոն Հայաստանը միավորում է ավելի քան 130 միջազգային և տեղացի փորձառու մասնագետների՝ հաշվապահներ, աուդիտորներ, ֆինանսների, գործարարության և կառավարման ոլորտի մասնագետներ, ինչպես նաև իրավաբանական, հարկային և ՏՏ խորհրդատուներ:
Գրանթ Թորնթոն ՓԲԸ-ն գրանցված է Միացյալ Նահանգների հանրային ոլորտի ընկերությունների աուդիտորներին վերահսկող մարմնում` "Բաց բաժնետիրական ընկերությունների աուդիտի վերահսկողության խորհրդում” (PCAOB), ինչը թույլ է տալիս ընկերությանը, որպես արտասահմանյան ընկերություն, հաստատել ԱՄՆ-ի բորսայում գրանցված ընկերությունների հաշվետվությունները, իրականացնել աուդիտ վերջիններիս հայկական մասնաճյուղերում և ներկայացուցչություններում, որոնք ներառվում են ամերիկյան ընկերության համախմբված հաշվետվություններում:
Ծառայություններ
Աուդիտ և հարակից ծառայություններ
- Ֆինանսական հաշվետվությունների աուդիտ` համաձայն տեղական օրենսդրության
- Ֆինանսական հաշվետվությունների ներկայացման միջազգային ստանդարտների (IFRS) և Համընդհանուր ընդունված հաշվապահական սկզբունքների (GAAP) համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվությունների աուդիտ - Ֆինանսական հաշվետվությունների վերստուգում
- Համաձայնեցված ընթացակարգեր
Խորհրդատվական ծառայություններ
- Գործարար ռիսկի ոլորտ - խորհրդատվություն ընկերությունների կառավարման արդյունավետության, ռիսկի կառավարման և ներքին վերահսկողության վերաբերյալ ներառյալ.
- ներքին աուդիտ, ներքին վերահսկողության համակարգի վերանայում, CFO ծառայություններ (ֆինանսական տարվա հաշվեփակում և հաշվետվությունների համախմբում, ռազմավարական պլանավորում, բյուջետավորում և կանխատեսում, կատարողականության կառավարում), CIO ծառայություններ (տես՛ ՏՏ կառավարում և խորհրդատվություն)
- Միավորումներ և ձեռքբերումներ (ձեռքբերումներ և ֆինանսավորման աղբյուրների հայտնաբերում, օտարում, MBO, MBI)
- Գործարքների իրականացման խորհրդատվություն (իրավիճակի վերլուծություն, հետ գործարքային խորհրդատվություն, աջակցություն գործարքի իրականացմանը, ցուցակված ընկերությունների հաշվետվողականություն)
- Բիզնեսի գնահատում (բիզնեսի, ընկերության, բաժնեմասի և ակտիվների գնահատում)
- Վերականգնում և վերակազմակերպում - խորհրդատվություն անվճարունակ և ցածր կատարողականով ընկերություններին, ռազմավարական վերանայումներ և ներդրումների դուրսբերում:
Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) կառավարում և խորհրդատվություն
- ՏՏ-ի վերաբերյալ հավաստիացում
- ՏՏ անվտանգություն
- ՏՏ ռազմավարության ներդնում
- ՏՏ իրավիճակի վելուծություն (due diligence)
- ՏՏ գնահատում
Հարկային խորհրդատվություն
- խորհրդատվություն հարկային ռազմավարության և հարկային պլանավորման բոլոր բնագավառների վերաբերյալ, սկսած ընկերության կազմավորումից կամ ձեռքբերումից և գործունեության ամբողջ ընթացքում, հատկապես` միջազգային տեսանկյունից:
Հաշվապահական ծառայություններ
- հաշվապահական համակարգի ստեղծում, ընկերությանը միջանկյալ հաշվետվությունների տրամադրում, բյուջեի և ամսական կամ եռամսյակային հաշվետվությունների պատրաստում, ինչպես նաև տարեվերջի ֆինանսական հաշվետվությունների և բոլոր տեսակի հարկային և սոցիալական ապահովության հաշվետվությունների պատրաստում:
Իրավաբանական խորհրդատվություն
- Կորպորատիվ իրավունք
- Քաղաքացիական իրավունք
- Աշխատանքային օրենսդրություն
- Իրավաբանական իրավիճակի ուսումնասիրություն
- Իրավաբանական խորհրդատվություն և ընթացիկ իրավական աջակցություն
- Օրենսդրություն և օրենսդրական նախաձեռնություն
- Լիցենզիաներ, թույլտվություններ և հավաստագրեր
- Հարակից ծառայություններ
Հասցեն: Երևան, Վաղարշյան 8/1, 0012
Հեռ.: (010)26 09 64
Ֆաքս: (010)26 09 61
Էլ. փոստ: [email protected]
Վեբ կայք: http://www.grantthornton.am