Տնտեսությունը հենվում է հանքերի վրա. 2020-ի տնտեսական տագնապալի ցուցանիշները

Երեքշաբթի 09.03.2021

2020թ.-ի համախառն ներքին արդյունքը Հայաստանում կազմել է 6 183 742 100 դրամ` 2019թ-ի 6 569 030 800-ի փոխարեն։ 2019թ-ի համեմատ գրանցվել է 7.6 տոկոսի կամ 385 288 700 դրամի անկում։

Այս ցուցանիշն այսօր հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Հրապարակված տվյալների համաձայն` ՀՆԱ–ի հիմնական հատվածը `89.1 տոկոսը ապահովվել է ավելացված արժեքի հաշվին։ Արտադրական հարկերը կազմել են ՀՆԱ–ի ընդամենը 10.9 տոկոսը։ Մշակող արդյունաբերության ցուցանիշը կազմել է 12.4 տոկոս, շինրարությանը` 6.8, առևտուրն ու ավտոմեքենաների նորոգման ծառայությունները` 10.9, Կացության և հանրային սննդի բիզնեսը`1.1 տոկոս։

2020թ-ին 2019-ի համեմատ անկում է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում։ Բայց կան նաև որոշ ոլորտներ, որտեղ նույնիսկ աճ է եղել։ Օրինակ` 12 տոկոսանոց աճ է գրանցվել հանքարդյունաբերության ոլորտում, 6.2 տոկոս` կապի ու տեղեկատվության ոլորտում, 7.8 տոկոսով ֆինանսների ու պահովագրության, 15.1 տոկոսով` պետական կառավարման, պաշտպանության ու պարտադիր սոցիալական ապահովագրության ոլորտում, 2.1 տոկոսով` կրթության և 8.4 տոկոսով` առողջապահության ոլորտում։